⌖ Օրբելի եղբայրների փ. 22, 0028, Երևան, Հայաստան☎ +374 10 272247✉ info@physiol.sci.am

Հակամարմինային իմունոթերապիայի գիտական խումբ

(Թունաբանական հետազոտությունների լաբորատորիաին կից)
Գայանե Կիրակոսյան

Գայանե Կիրակոսյան

Գիտական խմբի ղեկավար

կ.գ.թ.

E-mail: gkirakosyan@ysu.am

Ընդհանուր նկարագիր

2026 թվականին հիմնադրված Հակամարմինային իմունոթերապիայի հետազոտական խումբը մշակում է պասիվ իմունաթերապիայի գիտատեխնոլոգիական հարթակներ՝ հիմնված պոլիկլոնալ և հիպերիմուն իմունոգլոբուլինների վրա, որոնք ուղղված են կլինիկական նշանակություն ունեցող բակտերիալ և վիրուսային վարակների դեմ։ Խումբը համադրում է փորձարարական իմունիզացիայի մոդելները, պլազմայի և շիճուկի ֆրակցիոնացումը, IgG-ի մաքրումը, հակամարմինների բնութագրումը, որակի գնահատումը, ինչպես նաև in vitro և in vivo գնահատման մոտեցումները։ Ներկայիս առանցքային նախագիծն ուղղված է մեթիցիլին-ռեզիստենտ Staphylococcus aureus-ի (MRSA) դեմ հիպերիմուն IgG-ի մշակմանը։ Խմբի երկարաժամկետ տեսլականն է ստեղծել տեղային պայմաններին հարմարեցվող և որակի վերահսկմամբ ապահովված տեխնոլոգիաներ՝ մասնագիտացված իմունոգլոբուլինային պատրաստուկների մշակման համար, որոնք կարևոր են Հայաստանի և համադրելի փոքր կամ սահմանափակ ռեսուրսներով պայմաններ ունեցող երկրների համար։

Հիմնական նպատակ

Մշակել անվտանգ, վերարտադրելի և որակի վերահսկմամբ ապահովված հակամարմինային պատրաստուկներ՝ վարակիչ հարուցիչների, բակտերիալ տոքսինների, վիրուսային թիրախների և իմունաբանական նշանակություն ունեցող այլ հակածինների դեմ պասիվ իմունաթերապիայի կիրառման համար։

Գիտական ուղղություններ

·        Բակտերիալ և վիրուսային վարակների դեմ հակամարմինային պասիվ իմունաթերապիայի զարգացում։

·        Պոլիկլոնալ և հիպերիմուն IgG-ի ստացման, մաքրման և բնութագրման տեխնոլոգիաներ։

·        Փոքր պուլերով պլազմայի և շիճուկի ֆրակցիոնացման մոտեցումների մշակում՝ մարդու և կենդանական պլազմայից/շիճուկից IgG-ի մաքրման համար։

·        Հակամանրէային և հակաբիոտիկային կայունությունը մոդուլացնող ռազմավարություններ՝ ներառյալ MRSA-ին ուղղված հետազոտությունները։

·        Սպիտակուցային և իմունոգլոբուլինային պատրաստուկների որակի վերահսկում և կենսաբանական անվտանգության գնահատում։

·        Հակամանրէային, ցիտոտոքսիկ և տոքսիկոլոգիական նշանակություն ունեցող բնական կենսաակտիվ գործոնների ուսումնասիրություն։

Հետազոտական խնդիրներ

·        Ստեղծել վերարտադրելի իմունիզացիոն սխեմաներ և հիպերիմուն շիճուկի/պլազմայի հավաքման ընթացակարգեր։

·        Օպտիմալացնել մինի-պուլ ֆրակցիոնացման և մաքրման ընթացակարգերը՝ մարդու և կենդանական պլազմայից/շիճուկից ստացվող IgG-ի համար։

·        Ստանալ և բնութագրել բարձր տիտրով պոլիկլոնալ IgG՝ ընտրված վարակիչ և տոքսին-կապակցված թիրախների նկատմամբ։

·        Սահմանել իմունոգլոբուլինային ֆրակցիաների վերլուծական որակի չափանիշներ՝ ներառյալ կոնցենտրացիան, մաքրությունը, բաղադրությունը, կայունությունը, ստերիլությունը, էնդոտոքսինի պարունակությունը, պիրոգենությունը և կենսաբանական անվտանգությունը։

·        Գնահատել ֆունկցիոնալ ակտիվությունը՝ կիրառելով հակամարմինների կապման և չեզոքացման թեստեր, հակամանրէային և հակաբիոտիկային կայունության մոդուլացման հետազոտություններ, ինչպես նաև in vitro և in vivo վարակային մոդելներ։

·        Մշակված իմունոգլոբուլինային պատրաստուկները նախապատրաստել տրանսլացիոն հետազոտությունների և համագործակցային զարգացման համար։

Մեթոդներ և փորձարարական հարթակներ

·        Փորձարարական կենդանիների իմունիզացիա և հիպերիմուն շիճուկի/պլազմայի հավաքում։

·        Մարդու և կենդանական շիճուկի/պլազմայի մշակում՝ սառը էթանոլային ֆրակցիոնացման, պարզեցման/խորքային ֆիլտրացիայի, տանգենցիալ հոսքով ուլտրաֆիլտրացիայի/դիաֆիլտրացիայի և վիրուսների հեռացման փուլերի, ներառյալ նանոֆիլտրացիայի, կիրառմամբ։

·        Սպիտակուցների և IgG-ի բնութագրում՝ սպիտակուցի քանակական որոշման, իմունոէլեկտրոֆորեզի, հորիզոնական ագարոզային գել-էլեկտրոֆորեզի և քրոմատոգրաֆիական վերլուծության միջոցով։

·        Հակամարմինների կապման, չեզոքացնող ակտիվության և կենսաբանական ֆունկցիոնալության գնահատում։

·        Հակամանրէային ակտիվության գնահատում՝ ներառյալ MIC/MBC որոշումը, checkerboard միկրոնոսրացման սիներգիայի թեստերը, հակաբիոֆիլմային փորձարկումները և time-kill կինետիկայի գնահատումը։

·        Անվտանգության և կենսահամատեղելիության գնահատում՝ ներառյալ ստերիլության, էնդոտոքսինի պարունակության, պիրոգենության, բջջային կենսունակության և կենսաբանական անվտանգության թեստավորումը։

·        Մշակված իմունոգլոբուլինային պատրաստուկների in vivo գնահատում փորձարարական վարակային մոդելներում։

Նյութատեխնիկական բազա

Խումբն օգտագործում է սպիտակուցային և իմունոգլոբուլինային պատրաստուկների տարանջատման, մաքրման, բնութագրման և որակի գնահատման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Առկա հնարավորությունները ներառում են սառեցում, ցենտրիֆուգում, պարզեցնող և խորքային ֆիլտրացիա, էլեկտրոֆորետիկ վերլուծություն, սպեկտրոֆոտոմետրիկ չափումներ, մանրէաբանական ուսումնասիրություններ, բջջային փորձարկումներ և փորձարարական կենդանական մոդելներ։ Այս հնարավորություններն ապահովում են հետազոտական ամբողջական շղթան՝ հակածինների ընտրությունից և իմունիզացիայից մինչև IgG-ի մաքրում, որակի վերահսկում և նախակլինիկական գնահատում։

Հրապարակումներ

1. Ginovyan M., Kirakosyan G. Adapting the Cohn 6th cold ethanol fractionation method for small plasma pools: An innovative platform for developing hyperimmunoglobulin products against antibiotic-resistant infections in resource-limited settings. Transfusion and Apheresis Science, 2025, 64(2), 104093. DOI: 10.1016/j.transci.2025.104093.

2. Ginovyan M., Daghbashyan S., Kirakosyan G. Development of plasma fractionation infrastructure in low- and middle-income countries — success story of Armenia in meeting domestic demand for anti-D immunoglobulin. Poster and oral session presented at the 38th ISBT International Congress, Barcelona, Spain, 2024. Vox Sanguinis, 2024, 119(Suppl. 1), pp. 276–277. DOI: 10.1111/vox.13652; 10.13140/RG.2.2.10137.22884.

3. Ginovyan M., Kirakosyan G. Optimizing Cohn 6th cold ethanol fractionation method for small plasma pools: A platform for hyperimmunoglobulin development against multidrug-resistant staphylococcal infections in resource-limited settings. Poster presentation at FEBS European Workshop on Bacterial Protein Toxins, ETOX 2025, Oñati, Spain, Abstract Book, p. 22.

4 Ginovyan M., Kirakosyan G., Musayelyan N., Hovhannisyan S., Shamilyan A. Establishing a sustainable anti-D hyperimmune plasma donation program in a small resource-limited setting: The Armenian experience. 39th International ISBT Congress, Kuala Lumpur, Malaysia, 2026, 121(S1):94–95. Vox Sanguinis, Abstract PA21-L03. DOI: 10.1111/vox.70275.

5. Kirakosyan G., Matevosyan L., Antonyan I., Mkrtchyan A., Ayvazyan N., Ginovyan M. Potent bactericidal activity of Macrovipera lebetina obtusa venom against multidrug-resistant Staphylococcus aureus. Abstract Book of COST Action CA21145 EURESTOP Final Conference, Pula, Croatia, 2026, p. 40.