⌖ Օրբելի եղբայրների փ. 22, 0028, Երևան, Հայաստան☎ +374 10 272247✉ info@physiol.sci.am

Սպորտի և ֆիզիկական զարգացման ֆիզիոլոգիա

Նեբոգովա Քրիստինա Ալեքսանդրի

Նեբոգովա Քրիստինա Ալեքսանդրի

Լաբորատորիայի ղեկավար

Գիտական քարտուղար, կ․գ․թ․, դոցենտ

E-mail: nebogova.kristina@physiol.sci.am E-mail: nebogova.kristina@mail.ru

Սպորտի և ֆիզիկական զարգացման ֆիզիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիան իրականացնում է հիմնարար և կիրառական հետազոտություններ՝ ուղղված մարդու օրգանիզմի գործունեության օրինաչափությունների ուսումնասիրմանը մկանային գործունեության և անգործության պայմաններում, ինչպես նաև ֆիզիկական զարգացման, ֆիզիկական ծանրաբեռնվածություններին հարմարվողականության և համակարգված մարզումների ազդեցությամբ ձևավորվող երկարատև ադապտացիոն փոփոխությունների մեխանիզմների բացահայտմանը։

Լաբորատորիայի գործունեության առաջնահերթ ուղղություններից է՝ ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, կենսամեխանիկական և ֆունկցիոնալ մեխանիզմների ուսումնասիրությունը, որով պայմանավորված է ֆիզիկական աշխատունակության, դիմացկունության, ադապտացիոն ներուժի և վերականգնողական գործընթացների արդյունավետության մակարդակը։ Հատուկ ուշադրություն է դարձվում օրգանիզմի կարգավորող համակարգերի ուսումնասիրմանը, որոնք ապահովում են հոմեոստազի պահպանումը և ֆունկցիոնալ վիճակի օպտիմալացումը տարբեր ինտենսիվության և ուղղվածության ֆիզիկական ակտիվության պայմաններում։

Լաբորատորիայի գիտական հետազոտությունները ներառում են օրգանիզմի մորֆոֆունկցիոնալ վիճակի, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության և ֆունկցիոնալ պահուստների համալիր գնահատում՝ տարբեր տարիքային խմբերի և մարզվածության մակարդակի անձանց շրջանում։ Ստացված արդյունքները կիրառվում են ֆիզիկական դաստիարակության, մարզական պատրաստության և առողջարար ֆիզիկական կուլտուրայի տեխնոլոգիաների գիտական հիմնավորման և կատարելագործման, անհատականացված մարզումային ծրագրերի մշակման, ինչպես նաև գերլարվածության, գերմարզվածության և ինտենսիվ շարժողական գործունեության այլ անբարենպաստ հետևանքների կանխարգելման նպատակով։

Հետազոտությունների արդյունքները նպաստում են մարդու օրգանիզմի ֆիզիկական ծանրաբեռնվածություններին հարմարվողականության ֆիզիոլոգիական մեխանիզմների վերաբերյալ ժամանակակից գիտելիքների ընդլայնմանը և ծառայում են որպես առողջության պահպանման ու ամրապնդման, ֆիզիկական աշխատունակության բարձրացման և բնակչության ֆիզիկական զարգացման գործընթացների օպտիմալացման գիտական հիմք։

Հրապարակումներ

1.   Nebogova K.A, Mkrtchyan L.K, Karapetyan A.G, Simonyan K.V, Danielyan M.H. Determination of characteristic changes in foot morphometric parameters in overweight armenian ethnic girls of the same somatotype and age group. Georgian Medical News. 2025. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/40466699/

2.  Kristina Nebogova, Margarita Danielyan. The value of a neutralizing trigger point of massage in hernias of the intersponal discs of the lumbar spine in the system of rehabilitation measures. Medical Science of Armenia. 2021. https://arar.sci.am/dlibra/publication/306015/edition/281333/content

3.  Kristina Nebogova. Physiological effect of massage on the body. Medical Science of Armenia. 2021. https://arar.sci.am/dlibra/publication/321422/edition/294555/content

4.  K.A.Nebogova, A.L.Shaljyan, S.V.Grigoryan. Physiological basis of professional sports activity of football players. Georgian medical news. 2011. https://www.geomednews.com/s/480918712df344a4a77508d4cd7815ab/files/uploaded/V199_N10_October_2011-1.pdf?Expires=1651779406&Signature=BEcmW1gPjAL69IBZF7UV12fFSrAyFCSzG-uNkB4NhiJslVdEpbidaa50rmsNM-pb5X8cXvLsFihlq3-L6S8~tUFIt89k9XA5gLrliv3BWQ~q3FFHjHmb62~u~w~L92RrVC6wTYVf~g38PWYKNk~VFC7zUDXyfXnl3gNeEcyIGHNdw4KdOZxC5OZYpfhh5y0qiaNhtAodZCI81ugL~k5U5JDBKcf-fjkaenvaNnjG~3Mn2Hpk1yckc0JEIWAqpSApARNL7NbiaYvw06kJ54Sk4~FjeAd37IZe3LPg4xGOJQWdCTQPYwRfOzMsywj~Krx5xPfRpT4KIX0YCWlv0WDnRg__&Key-Pair-Id=K2NXBXLF010TJW