Հոգեֆիզիոլոգիա և կլինիկական նյարդաֆիզիոլոգիա

Ալեքսանդր Խաչունց
Լաբորատորիայի ղեկավարկ.գ.թ.
E-mail: aleks.khach@physiol.sci.am E-mail: aleks.khach@gmail.comՀոգեֆիզիոլոգիայի և կլինիկական նեյրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտական թիմը զբաղվում է այդ ոլորտի արդիական խնդիրների համալիր ուսումնասիրությամբ ուղղված մարդու ֆունկցիոնալ վիճակի գնահատմանը։ Գիտական ուղղություններից կարելի է առանձնացնել ուղեղի համակարգային գործունեության, կոգնիտիվ գործընթացների (հիշողություն, ուշադրություն) և տարբեր հուզական վիճակների ուսումնասիրությունը։
Լաբորատորիայում իրականացվում են նաև բժշկա-կենսաբանական հետազոտություններ «Precision Sensors & Instruments» Ltd. (PSI Ltd.) ընկերության հետ համատեղ։ Հետազոտություններում կիրառվում են PSI ընկերության կողմից մշակված տարբեր դասի գերզգայուն տվիչներ՝ մարդու ֆունկցիոնալ վիճակի գնահատման, հիվանդությունների ախտորոշման և մշտադիտարկման առավել մատչելի մեթոդների մշակման համար։ Դրանք կարող են իրենց կիրառությունը գտնել պրակտիկ առողջապահության ոլորտում։
Լաբորատորիայի այլ ուղղություններն են.
ա) Նեյրոնային ցանցերի մոդելավորում մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ (բաշխված պարամետրերով մոդելային համակարգեր; օպտիմալացման մեթոդներ; կարճատև և երկարատև սինապտիկ պլաստիկության, դինամիկ սինապսներով ռեալիստական նեյրոնային ցանցերի մոդելավորում; նեյրոնների մեծ պոպուլյացիաներով գեներացվող արտաբջջային դաշտերի պոտենցիալների մոդելավորում)
բ) Կենսաէլեկտրական ազդակների մշակում (թվային մեթոդներ; ընտրանքային տվյալների թվային մշակում՝ ներառյալ Ֆուրյեի վերլուծությունը; ուղեղային ազդանշանների մշակման մեթոդներ և ուղեղի տարբեր կառուցվածքների միջև փոխազդեցությունների բացահայտում մագնիսաէնցեֆալոգրաֆիայի տվյալների հիման վրա)
գ) Էպիլեպսիայի ուսումնասիրություն՝ ԷՈւԳ վերլուծության և նոպաների հայտնաբերման ալգորիթմերի կիրառմամբ։
Առանձնակի ուշադրություն է դարձվում հետազոտություններում նորագույն մոտեցումների ներդրմանը և մեթոդների մշակմանը՝ ֆունկցիոնալ վիճակի բազմակողմանի գնահատման առավել ինֆորմատիվ չափորոշիչների որոշման համար:
Լաբորատորիայում կիրառվող հետազոտական մեթոդներ.
1. Հոգեբանական թեստեր (Թեյլորի, Պիշոյի, Այզենկի և այլ հարցաշարեր) հետազոտվողների տագնապայնության, դեպրեսիայի, իպոխոնդրիայի և աստենիայի մակարդակի գնահատման, ինչպես նաև խառնվածքի տիպի որոշման համար։
2. Հոգեֆիզիոլոգիական թեստեր, որոնց կիրառմամբ ուսումնասիրվում են կամային ուշադրության և հիշողության գործընթացները, ինֆորմացիայի մշակման ուղեղային գործընթացների ժամանակային բնութագրերը (մենթալ քրոնոմետրիա)։
3. Ֆիզիոլոգիական ցուցանիշների պոլիգրաֆիկ գրանցում կոգնիտիվ գործընթացների և հուզական վիճակների կարգավորիչ համակրգերի գնահատման նպատակաով՝ էլեկտրաուղեղագրություն (ԷՈւԳ), ինֆրակարմիրին մոտ ֆունկցիոնալ սպեկտրոսկոպիա (fNIRS), էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) սրտային ռիթմի փոփոխականության վերլուծությամբ, մաշկի էլեկտրական ակտիվության գրանցում, արյան ծավալային պուլսի գրանցում (ֆոտոպլետիզմոգրաֆիա), շնչառական ռիթմի և պերիֆերիկ ջերմաստիճանի գրանցում։
4. Ներազդեցության մեթոդներ.
§ Վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիայի միջոցով գեներացված իմերսիվ միջավայրի ներգործություն
§ Տեսա-լսողական ազդակների ներազդեցություն
5. Հայցքի հետագծի գրանցում:
Հրապարակումներ
1. Tumanian A., Khachunts A., Tadevosyan N. Study of Age-Related Changes in Sensorimotor Integration by Simple Visual-Motor Reaction Times under Mental Load. Neurophysiology, 56 (5-6): 244-252, 2026. DOI: 10.1007/s11062-026-09999-9
2. Shogheryan S.A., Larionov M.V., Avanesyan L.G., Gasparyan A.S., Sargsyan K.S., Pogosyan, R.A., Avetisyan E.A., Petrosyan A.A., Harutyunyan A.M., Tadevosyan N.E., Sahakyan A.A., Simonyan H.V., Sahakyan N.A. Landscape and Ecological Environment as a Factor in Cognitive Development. Scientific Culture, 12 (1.2): 960-980, 2026. DOI: 10.5281/zenodo.122.12681
3. Sargsyan A., Casillas-Espinosa P.M., Melkonian D., O’Brien T.J., van Luijtelaar G. A Spike is a Spike: On the Universality of Spike Features in Four Epilepsy Models. Epilepsia Open, Advance online publication, 2024. DOI: 10.1002/epi4.13062
4. Gefferie S.R., Ossenblok P.P.W., Dietze C.S., Sargsyan A., Bourez-Swart M., van den Maagdenberg A.M.J.M., Thijs R.D. Detection of Short-Lasting and Ictal Spike-and-Wave Discharges in Around-the-Ears EEG Recordings in Children with Absence Epilepsy. Epilepsy Res., 204: 107385, 2024. DOI: 10.1016/j.eplepsyres.2024.107385
5. Khachunts A.S., Gevorgyan G.S., Tumanian A.A., Gevorgyan V.S., Kurghinyan B.K., Khachunts S.A., Tadevosyan N.E., Gevorgyan S.G. A Single-Layer Flat-Coil-Oscillator-Based Technology as a Highly Sensitive Promising Detector for State-of-the-Art “Cognitive Radio Systems”. In J.M. Balthazar & A.M. Tusset (Eds.). New Insights on Oscillators and Their Applications to Engineering and Science. IntechOpen, 2023. DOI: 10.5772/intechopen.112305
6. Khachunts A.S., Tadevosyan N.E., Khachatryan E.A., Khachunts B.A., Tumanian A.A. Monitoring the Dynamics of the State of a 64-Year-Old Man with Covid-19 Based on Smart Watch Data. The New Armenian Medical Journal, 17(2):42-50, 2023. DOI: 10.56936/18290825-2023.17.2-42
7. Gevorgyan S.G., Khachunts A.S., Gevorgyan G.S., Tumanian A.A., Tadevosyan N.E. Applicability of the Single-Layer Flat-Coil-Oscillator Technology-Based Vibration and Vibro-Acoustic Sensors in Medical and Biological Study of the Cardiovascular System: Advantages and Perspectives of the Carotid Pulse Wave Registration. Review of Scientific Instruments, 93(5):054109, 2022. DOI: 10.1063/5.0076197
8. Tadevosyan N.E., Khachunts A.S., Gohargani M., Sahakyan A.A., Tumanyan A.A. Voluntary Attention and Quality of Life in Patients With Type 1and Type 2 Diabetes Mellitus: Differences in Changes Depending on Disease Type and Duration. Journal of Evolutionary Biochemistry and Physiology, 58(2):569–584, 2022. DOI: 10.1134/S0022093022020247
9. Tumanian A.A., Tadevosyan N.E., Khachunts A.S., Tadevosyan I.G., Kostanyan E.G., Haji Beygi Z.H. Age-Related Changes of Voluntary Attention Process. Russian Journal of Physiology, 107(2):221–231, 2021. DOI: 10.31857/S0869813921020084
10. Gevorgyan S.G., Khachunts A.S., Gevorgyan G.S., Shirinyan H.G., Gevorgyan V.S., Kurghinyan B.K., Khachunts S.A. On the Possibility of Recording and Studying Human Movement Activity with Seismic Sensors of a New Type: Advantages and Prospects of the Single-Layer Flat-Coil-Oscillator Technology Based Sensors. Review of Scientific Instruments, 92(5):055011, 2021. DOI: 10.1063/5.0046024
11. Khachunts, A.S., Gevorgyan, S.G., Gevorgyan, G.S., Khachunts, S.A. Non-Contact Far-Field Non-Destructive Scanning of Various Structures and Media by Radio-Frequency ‘Magnetic-Field’ SFCO-Probe — a New Type of Visualization Technology. Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences), 55(1):46–56, 2020. DOI: 10.3103/S1068337220010077
12. Gohargani M, Tatevosyan N, Mousavizadeh A, Karimpour F. Correlation of Conservative Coping Strategies in Diabetic Patients and Healthy Individuals. Armaghane Danesh, 25(2):344-353, 2020. DOI: 10.52547/armaghanj.25.2.ضمیمه1.344
