Սթրեսի և ադապտացիոն ֆիզիոլոգիայի գիտական խումբ

ԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿԸ
Սթրեսի ֆիզիոլոգիական ասպեկտների և մարդու ադապտացիայի ուսումնասիրություն՝ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի, կյանքի որակի, ադապտացիոն պոտենցիալի համալիր գնահատմամբ և դեզադապտացիայի ռիսկի գործոնների կանխատեսմամբ։
ԽՆԴԻՐՆԵՐԸ
· Սթրեսի ֆիզիոլոգիական և հոգեֆիզիոլոգիական մեխանիզմների, ինչպես նաև ադապտացիոն գործընթացների ձևավորման օրինաչափությունների հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացում։
· Օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի, կյանքի որակի և մարդու ադապտացիոն ներուժի վրա սթրեսածին գործոնների ազդեցության վերաբերյալ նոր գիտական տվյալների ստացում։
· Ադապտացիայի խանգարումների ախտորոշման, կանխարգելման և շտկմանը ուղղված գիտականորեն հիմնավորված մոտեցումների մշակում։
ԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Սթրեսի և մարդու ադապտացիայի ֆիզիոլոգիա (ֆունկցիոնալ ախտորոշում և ադապտացիոն պոտենցիալի գնահատում, սրտի ռիթմի փոփոխականության ուսումնասիրություն, սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակի գնահատում, օրգանիզմի կարգավորիչ մեխանիզմների ուսումնասիրություն, օրգանիզմի ֆունկցիոնալ պահուստների գնահատում)։
· Միջառարկայական հետազոտություններ ֆիզիոլոգիայի, հոգեֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտներում (հիմնարար և կիրառական հետազոտությունների ինտեգրում, սթրեսային վիճակների հոգեֆիզիոլոգիա, հոգեֆիզիոլոգիական թեստավորում, մարդու հոգեհուզական վիճակի գնահատում, կյանքի որակի և ադապտացիայի հոգեբանական ասպեկտների ուսումնասիրություն)։
· Սթրեսածին գործոնների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա (պատերազմական և արտակարգ իրավիճակների հետևանքներ, հետտրավմատիկ սթրես, սոցիալական սթրես, մասնագիտական սթրես)։
· Ադապտացիայի և դեզադապտացիայի մարկերներ (ֆիզիոլոգիական և հոգեֆիզիոլոգիական կենսամարկերների որոնում, ադապտացիայի խանգարումների ռիսկի գործոնների բացահայտում)։
· Դեզադապտացիոն վիճակների կանխատեսում, ախտորոշում և կանխարգելում (ախտորոշիչ չափանիշների մշակում, կանխարգելիչ և վերականգնողական մոտեցումների մշակում)։
ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ
Գիտական խումբն ունի ժամանակակից նյութատեխնիկական բազա, որը հնարավորություն է տալիս իրականացնել փորձարարական և կիրառական ֆիզիոլոգիական, հոգեֆիզիոլոգիական և հոգեբանական հետազոտություններ։ Հետազոտական ենթակառուցվածքը ներառում է՝
- սրտի ռիթմի փոփոխականության վերլուծության, օրգանիզմի մորֆոֆունկցիոնալ և հոգեֆիզիոլոգիական վիճակի գնահատման համար նախատեսված ապարատածրագրային համալիրներ, ինչպես նաև սիրտ-անոթային համակարգի հետազոտման սարքավորումներ,
- ստանդարտացված հոգեախտորոշիչ մեթոդիկաներ և հարցաթերթիկներ,
- հաշվարկային տեխնիկա և տեղեկատվության թվային պահպանման միջոցներ։
Հրապարակումներ
1. Galstyan A. G., Mardiyan M. A., Sargsyan A. V., Sahakyan A. A. Quality of Life as an Integral Indicator for Assessing Population Health Status // Artsakh State University Scientific Bulletin, 2021, No. 2, pp. 200–208.
2. Mardiyan M. A., Galstyan A. G., Sargsyan A. V., Sahakyan A. A. Assessment of Population Quality of Life in the Post-War Period // Bulletin of the International Center for Quality of Life Research, 2022, No. 39–40, pp. 61–69.
3. Sargsyan A. V. Study of the Level of Aspirations among Youth and Adult Populations of Artsakh in Quality of Life Assessment // Artsakh State University Scientific Bulletin, 2022, No. 2, pp. 226–232.
4. Sahakyan A. A. Study of Psychological Status and Quality of Life in Participants of the Artsakh War // Artsakh State University Scientific Bulletin, 2023, No. 1, pp. 255–265.
5. S. A. Mkrtchyan, A. K. Shukuryan, R. A. Dunamalyan, G. H. Sakanyan, H. A. Varuzhanyan, L. M. Danielyan, H. G. Galstyan, M. A. Mardiyan New Approaches to the Evaluation of Herbal Drug Efficacy in Chronic Rhinosinusitis Treatment Based on Changes in Quality-of-Life Criteria // Georgian Medical News, 2023, Vol. 336(3), pp. 112–116.
6. Mardiyan M. A., Sargsyan A. V., Sahakyan A. A., Galstyan H. G. Analysis of Population Quality of Life under Post-War Conditions // Gigiena i Sanitariya (Hygiene and Sanitation), 2023, Vol. 102(1), pp. 88–92.
7. Mkrtchyan S., Shukuryan A., Dunamalyan R., Sakanyan G., Galstyan H., Chichoyan N., Mardiyan M. Clinical Significance of Changes in Quality-of-Life Indicators as a Method for Assessing the Effectiveness of ENT Herbal Remedies // Georgian Medical News, 2024, No. 348(3), pp. 109–116.
8. Mardiyan M. A., Dunamalyan R. A., Sakanyan G. H., Sargsyan A. V., Sahakyan A. A., Mkrtchyan S. A., Shukuryan A. K., Galstyan H. G. Interrelations Between Situational and Personal Anxiety and Quality-of-Life Domains // The New Armenian Medical Journal, 2024, No. 4, pp. 107–113.
9. H. G. Galstyan, A. V. Sargsyan, A. A. Sahakyan, R. A. Dunamalyan, S. A. Mkrtchyan, G. H. Sakanyan, H. Sh. Matevosyan, L. M. Danielyan, M. A. Mardiyan Quality of Life in Individuals with Varying Levels of Trait and State Anxiety // Georgian Medical News, 2024, No. 357(12), pp. 27–33.
10. H. G. Galstyan, A. V. Sargsyan, A. A. Sahakyan, M. S. Hovhannisyan, H. Sh. Matevosyan, R. A. Dunamalyan, S. A. Mkrtchyan, G. G. Sakanyan, M. A. Mardiyan Comparative Characteristics of the Quality of Life of Study Participants Depending on Their Sociodemographic Characteristics and Lifestyle // Georgian Medical News, 2025, No. 362(5), pp. 8–16.
