Իմունոլոգիա և հյուսվածքային ճարտարագիտություն

Իմունոլոգիայի և հյուսվածքայինի ճարտարագիտության լաբորատորիան (LITE) ներկայումս հետազոտություններ է անցկացնում հյուսվածքային ճարտարագիտության / ռեգեներատիվ բժշկության և դեղամիջոցների ազդեցության ուսումնասիրման ոլորտներում: Հյուսվածքային ճարտարագիտության հիմնական նպատակն է՝ ստանալ կենդանի և կենսունակ հյուսվածքներ լաբորատոր պայմաններում, որոնք կարող են օգտագործվել բուժման նոր մոտեցումների մշակման համար: Այդ թվում՝ մշակվում են կենսաբանական իմպլանտներ, որոնք կարող են ծառայել որպես փոխպատվաստման հուսալի և մատչելի այլընտրանքներ: Դրանց կիրառումը թույլ կտա նվազեցնել փոխպատվաստուկի մերժման ռիսկերը, մեղմացնել էթիկական նկատառումները և այլն: Լաբորատորիան հատուկ ուշադրություն է դարձնում մաշկի, լյարդի, աորտայի փականի և նյարդային հյուսվածքային ինժեներիային. մասնավորապես՝ լաբորատորիայի նպատակներից են՝ ստեղծել արտաբջջային մատրիքսի այլընտրանքներ (սքաֆոլդներ) և կիրառել կենդանի բջիջներ (այդ թվում՝ ցողունային)՝ այդ սքաֆոլդների վերաբնակեցման նպատակով: LITE-ն առավելապես օգտագործում է ապաբջջայնացման մեթոդներ, քանի որ վերջիններս ունեն զգալի առավելություններ, ինչպիսիք են հյուսվածքներում առկա միկրոկառուցվածքի և կենսաակտիվ մոլեկուլների պահպանումը: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում լաբորատորիան համատեղում է այս մեթոդը հյուսվածքային ճարտարագիտության այլ մոտեցումների հետ (օրինակ՝ 3D բիոպպագրություն)՝ օգտագործելով յուրաքանչյուր մոտեցման առավելությունները, ինչը հաճախ թույլ է տալիս ստանալ առավել օպտիմալ արդյունք: Բացի այդ, նմանատիպ մեթոդների կիրառմամբ LITE-ը մշակում է փորձարարական մոդելներ, որոնք կարող են օգտագործվել դեղամիջոցների փորձարկման և այլ կիրառությունների նպատակներով: Ստացված կառուցվածքները և հյուսվածքային նմուշներն այնունհետև համակողմանիորեն գնահատվում են՝ բազմաթիվ տարբեր մեթոդների կիրառմամբ։ Վերջիններիս շարքում հատուկ կարևորություն է տրվում իմունոլոգիական գնահատմանը, որպեսզի հնարավոր լինի ստեղծել հյուսվածքների ոչ իմունոգեն փոխարինիչներ: LITE-ի հետազոտական մեկ այլ ուղղություն է՝ քաղցկեղի և այլ հիվանդությունների բուժման նպատակով նորաստեղծ դեղամիջոցների փորձարարական գնահատումը: Համագործակցելով հայաստանյան և միջազգային գիտական խմբերի հետ՝ LITE-ը մասնակցում է դեղամիջոցների մշակուման հետազոտություններում՝ արհեստական բանականությմբ նախապես ընտրված պոտենցիալ հակաքաղցկեղային մոլեկուլների in vitro գնահատման միջոցով: Վերջինս հնարավոր է դառնում, քանի որ լաբորատորիան մեծ փորձ ունի բջիջների անջատման, բնութագրման և միացությունների փորձարկման ոլորտում։ Լաբորատորիան նաև պարբերաբար անցկացնում է հյուսվածային ճարտարագիտության գործնական դասընթացներ՝ խթանելու երիտասարդ գիտնականների հետաքրքրությունն այս ոլորտում: Լաբորատորիայի աշխատակիցները պարբերաբար անցնում են նաև դասընթացներ և վերապատրաստումներ տարբեր առաջատար հետազոտական կենտրոններում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ինչպես նաև, հետազոտական արդյունքները ներկայացվում են տարբեր տեղական և միջազգային գիտաժողովներում և գիտական պարբերականներում։
Հրապարակումներ
- Temporal Dynamics of PD-L1 Surface in RKO Cells: Characterizing the Reversible Impact of the Small-Molecule Dimerizer BMS-202. Sevoyan G, Polianczyk D, Grabska S, Grabski H, Abagyan R, Karabekian Z.Biomedicines. 2026 Jul 23;14(8):1659. doi: 10.3390/biomedicines14081659.PMID: 42652042 Free PMC article
- Elucidating the impact of Hypericum alpestre extract and L-NAME on the PI3K/Akt signaling pathway in A549 lung adenocarcinoma and MDA-MB-231 triple-negative breast cancer cells. Javrushyan H, Ginovyan M, Harutyunyan T, Gevorgyan S, Karabekian Z, Maloyan A, Avtandilyan N.PLoS One. 2025 Apr 3;20(4):e0303736. doi: 10.1371/journal.pone.0303736. eCollection 2025.PMID: 40179064 Free PMC article.
- 5-fluorouracil and Rumex obtusifolius extract combination trigger A549 cancer cell apoptosis: uncovering PI3K/Akt inhibition by in vitro and in silico approaches. Ginovyan M, Javrushyan H, Hovhannisyan S, Nadiryan E, Sevoyan G, Harutyunyan T, Gevorgyan S, Karabekian Z, Maloyan A, Avtandilyan N.Sci Rep. 2024 Jun 25;14(1):14676. doi: 10.1038/s41598-024-65816-5.PMID: 38918540 Free PMC article.
- Stereolithography of ceramic scaffolds for bone tissue regeneration: Influence of hydroxyapatite/silica ratio on mechanical properties. Rstakyan V, Mkhitaryan L, Baghdasaryan L, Ghaltaghchyan T, Karabekian Z, Sevoyan G, Aghayan M, Rodríguez MA.J Mech Behav Biomed Mater. 2024 Apr;152:106421. doi: 10.1016/j.jmbbm.2024.106421. Epub 2024 Jan 24.PMID: 38280269
- Changes in attachment and metabolic activity of rat neonatal cardiomyocytes and nonmyocytes caused by Macrovipera lebetina obtusa venom. Arestakesyan H, LeFevre N, Posnack N, Sarian A, Grigoryan V, Ayvazyan N, Voskanyan A, Sarvazyan N, Karabekian Z. Toxicol In Vitro. 2024 Mar;95:105755. doi: 10.1016/j.tiv.2023.105755. Epub 2023 Dec 6. PMID: 38061605
- Antinociceptive, anti-inflammatory, and cytotoxic properties of Origanum vulgare essential oil, rich with β-caryophyllene and β-caryophyllene oxide. Moghrovyan A, Parseghyan L, Sevoyan G, Darbinyan A, Sahakyan N, Gaboyan M, Karabekian Z, Voskanyan A.Korean J Pain. 2022 Apr 1;35(2):140-151. doi: 10.3344/kjp.2022.35.2.140.PMID: 35354677 Free PMC article.
- Review. Toxins (Basel). 2022 Oct 23;14(11):724. doi: 10.3390/toxins14110724. The Contribution of Phospholipase A2 and Metalloproteinases to the Synergistic Action of Viper Venom on the Bioenergetic Profile of Vero Cells. N. Ayvazyan 1, G. Ghukasyan 1, L. Ghulikyan 1, G. Kirakosyan 1, G. Sevoyan 1, A. Voskanyan 1, Z. Karabekyan 1
- BOOK Chapter: Kalinovskaia O, Poliakov M, Karabekian Z. Recellularized rat liver scaffold: An in vitro model for biosafety assessments. In: Trchounian K, editor. Biological Science Innovation for Achieving Sustainable Development. Hershey (PA): IGI Global Scientific Publishing; 2026. p. 151-173. https://doi.org/10.4018/979-8-3373-1524-9.ch008
