⌖ Օրբելի եղբայրների փ. 22, 0028, Երևան, Հայաստան☎ +374 10 272247✉ info@physiol.sci.am

Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր

Արմեն Ոսկանյան

Արմեն Ոսկանյան

Լաբորատորիայի ղեկավար

կ.գ.թ.

E-mail: arminvosking@gmail.com

Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի հետազոտության լաբորատորիայի գիտահետազոտական ուղղությունները

 

Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի հետազոտության լաբորատորիայի հետազոտությունները կենտրոնացած են օրգանիզմի նեյրոֆիզիոլոգիական, բջջաբանական և կենսաքիմիական պատասխանների ուսումնասիրման վրա: Իրականացվում են բնական ծագման կենսաբանական ակտիվ նյութերի՝ օձերի (Macrovipera lebetina obtusa, Montivipera raddei, Daboia russelii, Ophiophagus hannah, Naja naja oxiana, Naja naja pallida, Naja naja nigricincta), մեղուների (Apis mellifera) և կարիճների (Mesobuthus eupeus) թույների, ինչպես նաև դեղաբանական բույսերից (Origanum vulgare L., Thymus vulgaris L., Lavandula angustifolia Mill., Crataegus meieri et nigra, L., և այլ)  ստացված եթերայուղերի և ջրասպիրտային էքստրակտների կենսաբանական, թունաբանական և դեղաբանական հատկությունների ու դրանց ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններ։ Կատարվում են նաև թույների և բնական ծագման կենսաակտիվ նյութերի հիման վրա նոր կենսաբանական ակտիվ միացությունների և պոտենցիալ դեղամիջոցների մշակումների հետազոտություններ։

Լաբորատորիայի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝

 

·       տոքսիկոլոգիական հետազոտություններ՝ ուսումնասիրվում են բնական ծագման թույների, ինչպես նաև արգելափակաված բաղադրիչներով թույների սուր թունայնությունը: Կատարվում է միջին մահացու դոզայի (LD₅₀) որոշում ներերակային, ներորովայնային, միջմկանային և ենթամաշկային ներմուծման պայմաններում:

·       էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություններ՝ հրահրված պոտենցիալներիով հարուցված նեյրոնային ակտիվության և նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակի գնահատում

·       վարքագծային հետազոտություններ՝ ցավի և բորբոքման մեխանիզմների ուսումնասիրություն, ինչպես նաև բնական կենսաբանական ակտիվ նյութերի ցավազրկող և հակաբորբոքային ազդեցությունների գնահատում

·       հիստոքիմիական հետազոտություններ՝ գլխուղեղի, սրտի, լյարդի և երիկամների միկրոանոթային ցանցի, ինչպես նաև նեյրոնների և միկրոգլիայի կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխությունների ուսումնասիրություն,

·       ֆիզիոլոգիական հետազոտություններ՝ սրտանոթային և այլ ֆիզիոլոգիական պարամետրերի գրանցում ու վերլուծություն։

Ստացված արդյունքները հիմք են հանդիսանում նոր դեղագործական և կենսաբժշկական լուծումների ստեղծման համար՝ ուղղված ցավի, բորբոքման, թունավորումների և նյարդային համակարգի ախտաբանական վիճակների արդյունավետ կանխարգելման ու վերահսկման խնդիրների լուծմանը։

Լաբորատորիան հագեցած է ժամանակակից գիտահետազոտական սարքավորումներով, այդ թվում՝ BIOPAC MP200 բազմաֆունկցիոնալ ֆիզիոլոգիական գրանցման համակարգով, որը հնարավորություն է տալիս գրանցել առաջացած պոտենցիալներ (ERP), էլեկտրոֆիզիոլոգիական և սրտանոթային ցուցանիշներ։ Լաբորատորիայում առկա են նաև պլետիզմոմետր՝ բորբոքային գործընթացների և այտուցի գնահատման համար, եթերային յուղերի ստացման հիդրոդիստիլյացիոն համակարգ և վակուումային լիոֆիլային չորացման կայան՝ կենսաբանական և բուսական նմուշների մշակման ու երկարատև պահպանման համար։

Հրապարակումներ

1.     Georgian Medical News, 2025, 369 N12, Lilya Parseghyan, Armen Voskanyan, Sona Paghosyan, Armenuhi Moghrovya, Anna Darbinyan - "DOSE-DEPENDENT PROTECTIVE EFFECTS OF TAURINE IN EXPERIMENTAL ENVENOMATION BY THE BLUNT-NOSED VIPER (MACROVIPERA LEBETINA OBTUSA)"

2.     The Korean Journal of Pain, 2025, 38 (2), 163-176, Lilya Mushegh Parsghyan, Armenuhi Vachagan Moghrovyan, Sona Samvel Poghosyan, Milena Ashot Babajanyan, Monica Armen Gaboyan, Armen Vaghinak Voskanyan, Anna Ashot Darbinyan - The analgesic and anti-inflammatory effects of a combined preparation based on the blunt-nosed viper’s venom and oregano essential oil.

3.     Neurochemical Journal, 2024, 17 (4), 662-667, A. A. Darbinyan, L. M. Parseghyan, A. V. Moghrovyan, M. A. Babajanyan, A. V. Voskanyan - The Transition of Pain into Anesthesia—The Effect of Various Doses of Macrovipera lebetina obtusa Venom

4.     Toxicology in Vitro, 2023, 95, 105755, Hovhannes Arestakesyan, Narine LeFevre, Nikki Posnack, Arni Sarian, Vahan Grigoryan, Naira Ayvazyan, Armen Voskanyan, Narine Sarvazyan, Zaruhi Karabekian - Changes in attachment and metabolic activity of rat neonatal cardiomyocytes and nonmyocytes caused by Macrovipera lebetina obtusa venom

5.     Functional Foods in Health and Disease, 2023, 13 (10), 476, Armenuhi Moghrovyan, Mikayel Ginovyan, Nikolay Avtandilyan, Lilya Parseghyan, Armen Voskanyan, Naira Sahakyan, Anna Darbinyan - The possible anti-inflammatory properties of hydro-ethanolic extract of Oregano

6.     Toxins, 2022, 14 (11), 724, Naira Ayvazyan, Gevorg Ghukasyan, Lusine Ghulikyan, Gayane Kirakosyan, Gohar Sevoyan, Armen Voskanyan, Zaruhi Karabekyan - The Contribution of Phospholipase A2 and Metalloproteinases to the Synergistic Action of Viper Venom on the Bioenergetic Profile of Vero Cells

7.     The Korean Journal of Pain, 2022, 35 (2), 140-151, Armenuhi Moghrovyan, Lilya Parseghyan, Gohar Sevoyan, Anna Darbinyan, Naira Sahakyan, Monica Gaboyan, Zaruhi Karabekian, Armen Voskanyan - Antinociceptive, anti-inflammatory, and cytotoxic properties of essential oil, rich with β-caryophyllene and β-caryophyllene oxide

8.     J Venom Res, 2021, vol 11, 7-15, Arsen Kishmiryan, Gevorg Ghukasyan, Lusine Ghulikyan, Anna Darbinyan, Lilia Parseghyan, Armen Voskanyan, Naira M Ayvazyan - The development and evaluation of the efficacy of ovine-derived experimental antivenom immunoserum against Macrovipera lebetina obtusa (MLO) venom

9.     Toxicological Research, 2021, 3, 1-10, Armen V. Voskanyan, Anna A. Darbinyan, Lilya M. Parseghyan - Hemorrhagic changes and microglia activation induced by Macrovipera lebetina obtusa venom with the inhibited enzymatic activity in rat brain