Թեմայի արդիականությունը: Վերջին տասնամյակներին սոցիալ -տնտեսական
եւ էկոլոգիական գործոնների ազդեցությամբ պայմանավորվա ծ աճել է հոգեկան
խանգարումների տարածվածությունը, որոնք բացասաբար են անդրադառնում
կյանքի որակի վրա եւ կարող են նպաստել մի շարք սոմատիկ հիվանդությունների
զարգացմանն ու վիճակի ծանրացմանը։ Այս պայմաններում կարեւոր գիտական եւ
բժշկական խնդիր է նոր, արդյունավետ, ընտրողական ազդեցությամբ եւ ցածր
թունայնությամբ սինթետիկ միացությունների որոնումն ու սինթեզը [Сафарова Т.П.
и др ., 2019, Сафарова, Т.П, 2020]։ Հոգեկան խանգարումներից առանձնահատուկ
նշանակություն ունի դեպրեսիան, որը տարածված է տարբեր տարիքային խմբերում,
այդ թվում՝ դեռահասների եւ երիտասարդների շրջանում։ Համաշխարհային
վիճակագրական տվյալներով՝ դեպրեսիայով տառապում է շուրջ 300 մլն մարդ։
Հիվանդության տարածվածությունը, կյանքի որակի եւ սոցիալական գործունեության
վրա դրա բացասական ազդեցությունը, ինչպես նաեւ ծանր դեպքերում
ինքնասպանության ռիսկը, դեպրեսիան դարձնում են արդիական բժշկական եւ
սոցիալական խնդիր [Cao Z. et al ., 2023]։ Դեպրեսիայի բուժման հիմնական
մեթոդներից է դեղաբուժությունը։ Չնայած ժամանակակից հակադեպրեսանտների
արդյունավետությանը՝ դրանց կիրառումը կարող է ուղեկցվել անցանկալի եւ
կողմնակի ազդեցություններով, իսկ բուժման երկարատեւ անհրաժեշտությունը
մեծացնում է այդ ազդեցությու նների խնդրի նշանակությունը՝ պայմանավորելով
առավել արդյունավետ եւ անվտանգ դեղաբանական միջոցների որոնման
անհրաժեշտությունը [Антохин Е.Ю., 2010, Смулевич А.Б., 2003, Маслов К.А., 2020,
Котова О.В., и др ., 2021, Сорокина О.Ю., Волель Б.А., 2016]։ Վերոնշյալ
հանգամանքները պայմանավորում են առավել արդյունավետ եւ անվտանգ
հակադեպրեսանտների մշակման եւ նոր դեղաբանական միացությունների
հակադեպրեսիվ ակտիվության ուսումնասիրման անհրաժեշտությունը ։ Դեպրեսիայի
պաթոգենեզում կարեւոր նշանակություն ունեն սերոտոնիներգիկ համակարգի
գործունեության խանգարումները, ինչպես նաեւ բորբոքային գործընթացները,
օքսիդատիվ սթրեսը, նեյրոպլաստիկության եւ էնդոկրին կարգավորման
փոփոխությունները։ Այս հանգամանքները պայմանավորում են նոր հետերոցիկլիկ
միացությունների որոնման անհրաժեշտությունը, որոնք կարող են ազդել
դեպրեսիայի զարգացման հիմքում ընկած տարբեր ախտաֆիզիոլոգիական
մեխանիզմների վրա։ Նման միացությունների ուսումնասիրման նպատակով
կիրառվում են կառուցվածք –ակտիվություն կապերի վերլուծո ւթյան, մոլեկուլային
դոկինգի, ինչպես նաեւ in vitro եւ in vivo փորձարարական հետազոտությունների
մեթոդներ, այդ թվում՝ մոնոամինօքսիդազա A -ի (ՄԱՕ -Ա) եւ B -ի (ՄԱՕ -Բ)
ակտիվության գնահատումը [Чиприани А. и др ., 2018]։
Այսպիսով, դեպրեսիայի լայն տարածվածությունը եւ կիրառվող
հակադեպրեսանտների արդյունավետության ու անվտանգության հետ կապված
սահմանափակումները հիմնավորում են նոր հետերոցիկլիկ միացությունների
սինթեզի եւ դրանց հակադեպրեսիվ ակտիվության փորձարարական գնահատման
անհրաժեշտությունը։ Նման հետազոտությունները կարող են հիմք հանդիսանալ
նոր, առավել արդյունավետ եւ անվտանգ դեղաբանական միջոցների հետագա
մշակման համար։
Աշխատանքի նպատակը եւ խնդիրները : Հետազոտության նպատակն է
ուսումնասիրել սինթեզված պիրիդո [1,2-a]պիրիմիդինի ածանցյալների ,
մասնավորապես՝ 53 c միացության հակամոնոամինօքսիդազային (հակաՄԱՕ )
ակտիվությունը եւ հնարավոր հակադեպրեսիվ ազդեցությունը in vitro եւ in vivo
պայմաններում՝ գնահատելով դրա ազդեցությունը կենտրոնական նյարդային
համակարգի կենսաքիմիական , նեյրոֆիզիոլոգիական եւ մորֆոֆունկցիոնալ
գործընթացների , ինչպես նաեւ օրգանիզմի հոմեոստազի կարգավորման վրա:
Միաժամանակ համեմատել ստացված ազդեցությունները հայտնի
հակադեպրեսանտ ինդոպանի (α-մեթիլտրիպտամին ) ազդեցության հետ՝ նշաձեւ
համալիրի կեղեւամիջային կորիզ –մենավոր ուղու կորիզ նեյրոնային
փոխազդեցության պայմաններում :
Նպատակի իրականացման համար առաջադրվել են հետեւյալ խնդիրները
• Ուսումնասիրել հետազոտական խմբի կողմից սինթեզված պիրիդո [1,2-
a]պիրիմիդինի ածանցյալների հակամոնոամինօքսիդազային (հակաՄԱՕ )
ակտիվությունը առնետի ենթատեսաթմբի , նշաձեւ համալիրի եւ լյարդի
հյուսվածքներում in vitro պայմաններում։
• Համեմատել ուսումնասիրվող միացությունների հակաՄԱՕ ակտիվությունը ,
ընտրել առավել արտահայտված ակտիվությամբ միացությունը եւ գնահատել դրա
կենսաբանական ազդեցությունները in vivo պայմաններում՝ ներառյալ
թունաբանական , վարքային եւ մարմնի ջերմաստիճանի փոփոխությունների
ցուցանիշները։
• Վերլուծել պիրիդո [1,2-a]պիրիմիդինի ածանցյալների քիմիական
կառուցվածքի եւ հակաՄԱՕ ակտիվության միջեւ առկա փոխկապակցվածությունը եւ
համեմատել դրանց ազդեցությունը հայտնի հակադեպրեսանտ ինդոպանի (α-
մեթիլտրիպտամին ) ազդեցության հետ։
• Նեյրոֆիզիոլոգիական հետազոտությամբ ուսումնասիրել նշաձեւ համալիրի
կեղեւամիջային կորիզի գրգռման ազդեցությունը երկարավուն ուղեղի մենավոր ուղու
կորիզի նեյրոնների ինքնաբուխ ակտիվության վրա՝ արտաբջջային գրանցման
պայմաններում , ինչպես նաեւ գնահատել այդ փոխազդեցության փոփոխությունները
ինդոպանի եւ պիրիդո [1,2-a]պիրիմիդինի 53 c միացության ազդեցության
պայմաններում։
• Մորֆոհիստոքիմիական մեթոդներով գնահատել ինտակտ եւ
փորձարարական առնետների գլխուղեղի նշաձեւ համալիրի եւ մենավոր ուղու կորիզի
բջիջների մորֆոֆունկցիոնալ վիճակը՝ ինդոպանի եւ պիրիդո [1,2-a]պիրիմիդինի 53 c
միացության ազդեցության պայմաններում։