Մարդու հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտական թիմը զբաղվում է հոգեֆիզիոլոգիայի արդիական խնդիրների համալիր ուսումնասիրությամբ՝ ուղղված մարդու ֆունկցիոնալ վիճակի գնահատմանը։ Գիտական ուղղվածություններից կարելի է առանձնացնել ուղեղի համակարգային գործունեության, կոգնիտիվ գործընթացների (հիշողություն, ուշադրություն) ուսումնասիրությունը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների, ներառյալ նաև վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիայի կիրառմամբ տարբեր հուզական վիճակների գնահատումը և շտկումը։
Մեկ այլ ուղղություններից է համարվում բժշկա-կենսաբանական հետազոտությունները «Precision Sensors & Instruments» Ltd. (PSI Ltd.) ընկերության հետ համատեղ։ Հետազոտություններում կիրառվում են PSI ընկերության կողմից մշակված տարբեր դասի գերզգայուն տվիչներ՝ մարդու ֆունկցիոնալ վիճակի գնահատման, հիվանդությունների ախտորոշման և մշտադիտարկման առավել մատչելի մեթոդների մշակման համար։ Դրանք կարող են իրենց կիրառությունը գտնել պրակտիկ առողջապահության ոլորտում։
Լաբորատորիայում իրականացվում են նաև.
ա) նեյրոնային ցանցերի մոդելավորում մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ.
* բաշխված պարամետրերով մոդելային համակարգեր
* օպտիմալացման մեթոդներ
* կարճատև և երկարատև սինապտիկ պլաստիկության, դինամիկ սինապսներով ռեալիստական նեյրոնային ցանցերի մոդելավորում
* նեյրոնների մեծ պոպուլյացիաներով գեներացվող արտաբջջային դաշտերի պոտենցիալների մոդելավորում,
բ) կենսաէլեկտրական ազդակների մշակում.
* քանակական մեթոդներ
* ընտրազանգվածային տվյալների թվային մշակում, ներառյալ Ֆուրիեի վերլուծություն
* ուղեղի ազդակների մշակման մեթոդներ և ուղեղի տարբեր կառույցների միջև փոխազդեցության բացահայտում՝ մագնիտոէնցեֆալոգրաֆիայի տվյալների հիման վրա
գ) էպիլեպսիայի ուսումնասիրություն՝ ԷՈւԳ վերլուծության և նոպաների հայտնաբերման ալգորիթմերի կիրառմամբ։
Լաբորատորիայի գիտական գործունեության նոր ուղղություն է 2020թ. արցախյան պատերազմից հետո տեղի բնակչության կյանքի որակի կենսաբժշկական ուսումնասիրությունը, հաշվի առնելով վերջինիս փոխկապվածությունը մի շարք հոգեֆիզիոլոգիական ցուցանիշների՝ տագնապայնության, ինքնազգացողության, ակտիվության, տրամադրության, նևրոտիզմի, էքստրա- և ինտրավերսիայի, խառնվածքի հետ։ Հետազոտությունների շրջանակում ուսումնասիրվում են նաև պարզ և բարդ տեսաշարժողական ռեակցիաների ժամանակը, ուշադրության բաշխումը, ինչպես նաև որոշ կարդիոհեմոդինամիկ և սոմատոմետրիկ ցուցանիշներ: Դիտարկվում է կյանքի որակի ցուցանիշների և օրգանիզմի ադապտացիոն հնարավորությունների փոխպայմանավորվածությունը որպես հիվանդությունների զարգացման ռիսկի գնահատման նոր մոտեցում:
Առանձնակի ուշադրություն է դարձվում հետազոտություններում նորագույն մոտեցումների ներդրման և մեթոդների մշակման՝ ֆունկցիոնալ վիճակի բազմակողմանի գնահատման առավել ինֆորմատիվ չափորոշիչների որոշման համար:
Լաբորատորիայում կիրառվող հետազոտական մեթոդները.
1. Հոգեբանական թեստեր (Թեյլորի, Պիշոյի, Այզենկի հարցաշարեր) հետազոտվողների տագնապայնության, դեպրեսիայի, իպոխոնդրիայի և աստենիայի մակարդակի գնահատման, ինչպես նաև խառնվածքի տիպի որոշման համար
2. Հոգեֆիզիոլոգիական թեստեր, որոնց կիրառմամբ ուսումնասիրվում են կամային ուշադրության և հիշողության գործընթացները, ինֆորմացիայի մշակման ուղեղային գործընթացների ժամանակային բնութագրերը (պարզ և բարդ տեսաշարժողական ռեակցիաների ժամանակը)
3. Ֆիզիոլոգիական ցուցանիշների պոլիգրաֆիկ գրանցում (ԷՈւԳ, ԷՍԳ, մաշկի հաղորդականություն, արյան ծավալային պուլս, շնչառություն, ջերմաստիճան, սրտի ռիթմի փոփոխականության վերլուծություն և համակարգային հեմոդինամիկայի հետազոտում) մտածողական գործընթացների և հուզական ոլորտի վեգետատիվ ապահովումը գնահատելու նպատակաով
4. Ներազդեցության մեթոդներ.
* Վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիայի միջոցով գեներացված իմերսիվ միջավայրի ներգործություն
* Տեսա-լսողական ազդակների ներազդեցություն
* Գլխուղեղի միկրոբևեռացում։
Հրապարակումներ
1. Gevorgyan S.G., Khachunts A.S., Gevorgyan G.S., Tumanian A.A., Tadevosyan N.E.
Applicability of the Single-Layer Flat-Coil-Oscillator Technology-Based Vibration and
Vibro-Acoustic Sensors in Medical and Biological Study of the Cardiovascular System:
Advantages and Perspectives of the Carotid Pulse Wave Registration. Review of Scientific
Instruments , Volume 93, Issue 5, 054109, 2022. DOI: 10.1063/5.0076197
2. Tadevosyan N.E., Khachunts A.S., Gohargani M., Sahakyan A.A., Tumanyan A.A.
Voluntary Attention and Quality of Life in Patients With Type 1and Type 2 Diabetes
Mellitus: Differences in Changes Depending on Disease Type and Duration. Journal of
Evolutionary Biochemistry and Physiology, Volume 58, Issue 2, pp. 569–584, 2022. DOI:
10.1134/S0022093022020247
3. Tumanian A.A., Tadevosyan N.E., Khachunts A.S., Tadevosyan I.G., Kostanyan E.G., Haji
Beygi Z.H. Age-Related Changes of Voluntary Attention Process. Russian Journal of
Physiology. Volume 107, Issue 2, pp. 221–231, 2021. DOI: 10.31857/S0869813921020084
4. Gevorgyan S.G., Khachunts A.S., Gevorgyan G.S., Shirinyan H.G., Gevorgyan V.S.,
Kurghinyan B.K., Khachunts S.A. On the Possibility of Recording and Studying Human
Movement Activity with Seismic Sensors of a New Type: Advantages and Prospects of the
Single-Layer Flat-Coil-Oscillator Technology Based Sensors. Review of Scientific
Instruments. Volume 92, Issue 5, p. 055011, 2021. DOI: 10.1063/5.0046024
5. Khachunts, A.S., Gevorgyan, S.G., Gevorgyan, G.S., Khachunts, S.A. Non-Contact Far-
Field Non-Destructive Scanning of Various Structures and Media by Radio-Frequency
‘Magnetic-Field’ SFCO-Probe - a New Type of Visualization Technology. Journal of
Contemporary Physics (Armenian Academy of Sciences). Volume 55, pp. 46–56, 2020.
DOI: 10.3103/S1068337220010077
(Translated from Izvestiya Natsional'noi Akademii Nauk Armenii, Fizika, 2020, Vol. 55,
No. 1, pp. 63–77, https://arar.sci.am/publication/184719).
6. Gohargani M, Tatevosyan N, Mousavizadeh A, Karimpour F. Correlation of Conservative
Coping Strategies in Diabetic Patients and Healthy Individuals. Armaghane Danesh. Volume
25, Issue 2, pp. 344-353, 2020. DOI: 10.52547/armaghanj.25.2.ضمیمه1.344
7. Khachunts, A.S., Gevorgyan, S.G., Tadevosyan, N.E., Tumanyan A.A., Kostanyan E.G.,
Tadevosyan I.G., Kurghinyan B.K., Khachunts S.A., Gevorgyan V.S. Radio-Frequency
‘Magnetic-Field’ Probes Based on the Single Layer Flat Coil Oscillators - New Type of
SFCO-Sensors for Bio-Medical Investigations. Journal of Contemporary Physics
(Armenian Academy of Sciences). Volume 54, pp. 386-393, 2019. DOI:
10.3103/S1068337219040091
(Translated from Izvestiya Natsional'noi Akademii Nauk Armenii, Fizika, 2019, Vol. 54,
No. 4, pp. 526–536, https://arar.sci.am/publication/184758).
8. Tadevosyan N.E., Galstyan A.M., Tumanyan A.A., Forgan B.B. Dynamics of Cognitive
Processes in Middle-Aged Women Treated with a Fraction Derived from
Hydroponic Teucrium Polium Lamiaceae. Neuroscience and Behavioral
Physiology. Volume 49, Issue 4, pp. 484–489, 2019. DOI: 10.1007/s11055-019-00759-3
9. Gohargani M., Tatevosyan N., Mousavizadeh A., Karimpour F. Comparison of Memory
Function in Type 1 Diabetic Patients and Healthy Controls. Armaghane Danesh. Volume 24,
Issue 3, pp. 569-576, 2019. DOI: 10.52547/armaghanj.24.3.ضمیمه1.569
Դրամաշնորհներ և մրցանակներ
1. Khachunts A., Tadevosyan N., Tumanian A., Khachunts B., Khachatryan E. (team leader
Khachunts A.S., PhD) “Psychophysiological Diagnostic and Treatment Approaches
Based on the Emotional Arousal and Detection in the Virtual Reality Environment”,
Faculty Research Funding Program (Enterprise Incubator Foundation with support of PMI
Science), November 2021.
2. Tumanian A., Khachunts A., Tadevosyan N., Khachunts B., Khachatryan E. (team leader
Tumanian A.A., PhD) “VR as a Tool to Handle Addictions and EQ”, “The Best Tech
Solutions in Non-Tech Industries” Idea Competition (Enterprise Incubator Foundation and
Philip Morris Armenia in partnership with the Ministry of High-Tech Industry of the RA),
November 2021.
3. Gevorgyan G., Kurghinyan B., Tumanian A., Khachunts S. (project director Khachunts A.S.,
PhD) “A Flat Coil and Low Power Tunnel Diode Activated Oscillator System for
Studying the Pulse Waves of Carotid Artery”, ARPA Institute Invention Competition,
October, 2020. Certificate for the first place.