Այլընտրանքային մեթոդներով կենսաբանական համակարգերի ֆիզիոլոգիական վիճակի գնահատման հետազոտությունները 2000թ. հանգեցրեցին նոր սարքային համալիրի` «Բիոսկոպի» մշակմանը, որն ունակ է հեռահար կերպով արձագանքել կենսաբանական համակարգերի մոտեցմանը (բույսեր, լաբորատոր կենդանիներ, մարդիկ): Սարքավորումն ունի պարզ կառուցվածք, իսկ վերջինիս աշխատանքի բնույթը հիմնված է լույսի ինտենսիվության գնահատման վրա: Կառուցվածքայնորեն «Բիոսկոպը» օպտիկապես մեկուսացված է շրջապատող միջավայրից և, հետևաբար, սարքին մոտեցվող տարբեր առարկաները կամ օբյեկտները չպետք է որ փոփոխեին վերջինիս ցուցանիշները: Եվ իսկապես, շրջապատի ջերմաստիճան ունեցող անկենդան օբեկտները սարքի վրա որևէ ազդեցություն չեն գործում: Մինչդեռ սարքը արձագանքում է նրանից 5-6 մ. հեռավորության վրա գտնվող մարդու ներկայութանը: Հետազոտությունները ցույց տվեցին, որ անկենդան օբյեկտների շարքին դասվող ջուրը կարևոր տեղ է զբաղեցնում: Վերջինս գտնվելով սարքին մոտ` նույնիսկ հերմետիկ ամպուլայում, փոփոխում է գրանցվող ազդանշանները:
Կենդանի օրգանիզմների վրա սթրեսային գործոնների, ինչպես նաև մի շարք դեղամիջոցների ազդեցությանը նվիրված փորձերում հայտնաբերվել են կենդանու ֆիզիոլոգիական վիճակի փոփոխության նկատմամբ «Բիոսկոպ» սարքային համալիրի հեռահար ազդանշանների բարձր զգայունությունը և յուրահատկությունը: Ստացված արդյունքները նախադրյալներ են ստեղծում «Բիոսկոպ» սարքային համալիրի կիրառման համար օրգանիզմի վարակման պարագայում, ինչպես նաև օրգանիզմում ախտաբանական գործընթացների վաղ կանխորոշման նպատակով:
Ներկայումս սկսվել են «Բիոսկոպ» սարքի միջոցով մարդու օրգանիզմում օնկոլոգիական նորագոյացությունների վաղ ախտորոշմանը նվիրված աշխատանքները:
Հետագա հետազոտություններն արդյունավետ իրականացնելու համար մշակվել է «Բիոսկոպի» նոր մոդիֆիկացիա՝ ձայնագրված ազդանշանը բջջային հեռախոսով Bluetooth կապի գծի միջոցով ձայնագրելու հնարավորությամբ:
Վերադառնալով «Բիոսկոպի» օգտագործմամբ ուսումնասիրություններին, նշենք որ հայտնաբերված էֆեկտները բազմաթիվ փորձերի ընթացքում միանշանակ ապացուցել են հետևյալը՝ դիտարկվող երևույթների բնույթը կապված չէ ջերմային, էլեկտրամագնիսական կամ ձայնաին դաշտերի հետ: Մշակված սարքավորման տվյալները հուսալի են և լիովին վերարտադրելի: Հետևաբար, կատարված ուսումնասիրությունները հանգեցնում են հետևյալ եզրակացության՝ բոլոր մակրոսկոպիկ համակարգերի (կենդանի և ոչ կենդանի) միջև գոյություն ունի հեռահար փոխազդեցությունների երևույթը:
Բացահայտված երևույթները որևէ կերպ հաշվի չեն առնվում ժամանակակից գիտական հասկացությունների շրջանակներում և հանգեցնում են ընդհանուր ընդունված գիտական հասկացությունների փոփոխության անհրաժեշտությանը:
Կատարված եզրակացության վավերականությունն ապացուցող օրինակ է «Բիոսկոպ» համալիրի օգտագործմամբ փորձը, որը ցույց է տալիս դեղամիջոցի հատկությունները ջրին փոխանցելու հնարավորությունը:
Կարևոր է նշել, որ կենդանուն «Բ» ջրի ներարկումից հետո (դեղամիջոցի հատկությունների փոխանցմամբ ջուր) օրգանիզմի վրա ֆիզիոլոգիական ազդեցությունները համընկնում են «Գ» ջրի ներարկման դեպքում (իրականում լուծարված փորձնական դեղամիջոցով ջուր):
Այս տվյալները, ինչպես նաև նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ամփոփվել են մի շարք հաջողությամբ պաշտպանված ատենախոսություններում, վկայում են կենսաբժշկական տարբեր հետազոտություններում «Բիոսկոպ»-ի օգտագործման նպատակահարմարության մասին՝ որպես ուսումնասիրվող համակարգի վիճակի ոչ ինվազիվ գնահատման եզակի սարք:
Early Diagnosis of the Formation of Cancer: A Non-Invasive Approach. Sargsyan R., Karamyan G., Simonyan L., Manukyan A., Sargsyan V. New Advances in Medicine and Medical Science Vol. 8, 30 June 2023, pp. 118-135.
Non-Invasive Approach to Early Diagnosis of the Formation of Oncological Neoplasms
Sargsyan R., Karamyan G., Simonyan L., Manukyan A., Sargsyan V. Journal of Cancer Therapy, 14, 2023, pp. 202-210.
Бесконтактная оценка психоэмоционального состояния студенток
Саркисян Р.Ш., Симонян Л.Г, Манукян А.М., Саркисян В.Р., Костанян А.Л. Психология. Психофизиология. 2022. Т. 15, № 1. С. 112–120.
Новые подходы к оценке психофизиологического состояния у одаренных подростков
Саркисян Р.Ш., Аракелян М.А., Костанян А.Л., Симонян Л.Г. Психология. Психофизиология, 2021. Т. 14, N 1. С. 111–118.
Psycho-emotional state of female students during lessons and exams.
Danielyan I.A., Kostanyan H.L., Misakyan L.H., Sargsyan R.Sh. National Academy of Sciences of RA Electronic Journal of NATURAL SCIENCES 1(34), 2020, 66-70.
The influence of hawthorn flowers on the integrative state of the rat organism under acute oxygen deficiency (insufficiency).
Karapetyan M.A., Sargsyan R.Sh., Adamyan N.Yu., Simonyan L.G., Kostanyan A.L. National Academy of Sciences of RA Electronic Journal of NATURAL SCIENCES 2(35), 2020, 20-24.
О возможности бесконтактной оценки эффективной дозы ламотриджина и топирамата для купирования эпилептиформных состояний крыс.
Пароникян Р.Г., Саркисян Р.Ш., Авагян М.Н., Григорян М.С., Костанян А.Л., Пароникян Н.Д., Авагян В.М.,Варданян Л.Ш. Эпилепсия и пароксизмальные состояния, 2019 том 11, N 2, 142–152.
Contactless assessment of integrative state of animals of various level of evolution development.
Sargsyan R.Sh., Sargisov G.T., Jaghinyan A.V. , Karamyan G.G., Manukyan A.M., Kostanyan H.L., Hakobyan N.E, Karapetyan L.M. National Academy of Sciences of RA Electronic Journal of Natural Sciences, 2(31), 2018, 50-53.
Бесконтактная оценка целостного состояния бодрствующих крыс в условиях гипоксической гипоксии.
М.А.Карапетян, Р.Ш.Саркисян, Н.Ю.Адамян. Авиакосмическая и экологическая медицина, 2018, том 52, N 7 (специальный выпуск)
Дистанционные нелокальные взаимодействия в биологических, химических и физических системах
Саркисян Р.Ш., Карамян Г.Г., Манукян А.М., Никогосян А.Г., Варданян В.Т. Журнал Формирующихся Направлений Науки. Номер 7(3), 12–33, 2015.
Nonlocal Correlations in Macroscopic Systems: Living Objects, Mental Influence and Physical Processes
Sargsyan R, Karamyan G. NeuroQuantology, 12(4): 355–365, 2014.
Nonlocal Interactions between Two Spatially Divided Light Fluxes.
Sargsyan R.Sh., Karamyan G.G., Gevorkyan A.S., Manukyan A.M., VardanyanV.T., Nikoghosyan A.G., Sargsyan V.R., AIP (American Institute of Physics)
Proceedings of the International Conference on Advances in Quantum Theory 2011, 1327, 465-471
Noninvasive Assessment of Physiological State of Living Systems.
Sargsyan R.Sh., Karamyan G.G., Avagyan M.N., The Journal of Alternative and Complementary Medicin, 2010, v. 16, N 11, 1–8.
Quantum-Mechanical Channel of Interactions between Macroscopic Systems.
Sargsyan R. Sh., Karamyan G. G., Gevorkyan A.S., AIP (American Institute of Physics) Conference Proceedings, 2010, 1232, 267-275.
Bioscope: new sensor for remote evaluation of the physiological state of biological system.
Sargsyan R.Sh., Gevorkyan A.S., Karamyan G.G., Vardanyan V.T., Manukyan A.M., Nikogosyan A.H., Proceedings of NATO ARW “Physical properties of nanosystems“, Springer, 2010, 303-314.
Non-invasive assessment of functional state of rats at experimental trichinosis (Trichinella Spiralis).
Sarkissov G.T., Sargsyan R.Sh., Chubaryan F.A., Petrosyan R.A., Karapetyan L.M., Hakopyan N.E., Medical Parasitology, Moscow, 2010, N2, 19-21 (in Russian).
Systems and Methods For Investigation of Living Systems.
Draayer J.P., Grigoryan H.R., Sargsyan R.Sh., Ter-Grigoryan S.A., US Patent Application 2007/0149866 A1.
Bioscope: a novel apparatus for the investigation of living matter.
Sargsyan R.Sh., Ter-Grigoryan S. A., Zhamkochyan V. M., Oganezova E. P., Nalbandyan R. H. Journal of Parapsychology, v. 67, Fall 2003, 367-379