Էլեկտրոնային ուսուցման հաջող ռազմավարությունը պահանջում է դասավանդման-ուսուցման գործընթացի ճիշտ վերլուծություն, դիզայն, մշակում և իրականացում, ինչպես նաև ուսուցանվող նյութի այնպիսի բովանդակություն, որը կսատարի բիզնեսի և կրթության նպատակների և խնդիրների իրագործմանը լայն շրջանակներում։
Պետք է ապահովել նաև դասավանդման-ուսուցման համապատասխան ձևաչափ՝ ներառյալ լսարանային և վեբ-հիմնված մասնագիտական զարգացում՝ հիմնական շեշտադրումը դնելով բաշխված ուսումնական միջավայրի ստեղծման վրա, որը կօգտագործի սինխրոն և/կամ ասինխրոն համակարգեր և վեբ տեխնոլոգիաներ։
Որակյալ հեռավար ուսուցում ապահովելու համար, պետք է մոտենալ գործընթացին
2 տեսանկյունից՝ տեխնոլոգիայի և մանկավարժության։ Պետք է ապահովել ուսուցանվող նյութի ճիշտ մատուցումը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների հեռավար ուսուցման բնագավառում մշակված լավագույն և նորագույն լուծումները։
Լ․Ա․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հեռավար ուսուցման կենտրոնի հիմնական թիրախային խումբը ոչ միայն ասպիրանտերն են, այլ նաև հիբրիդային ուսուցման(հեռավար և հիմնական ուսուցման համատեղում) մագիստրոսները, ժամանակային սահմանափակում ունեցող անընդհատ ուսուցում իրականացնող մարդկանց խմբերը, ովքեր ավարտել են բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն չեն կարողանում գտնել համապատասխան աշխատանք։ Ծրագիրը նախատեսված է նաև բժշկական, կենսաբժշկական, կենսաքիմիական և այլ հարակից բնագավառների ուսանողների համար։
Լ․Ա․ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտը պլանավորում է՝
- կազմակերպել թրեյնինգներ աշխատակազմի, ուսանողների և ադմինիստրացիայի համար, որի ընթացքում կներկայացվի հեռավար ուսուցման մասին տեղեկատվություն,
- բարձրացնել աշխատակազմի և ուսանողների իրազեկությունը էֆեկտիվ օնլայն դասընթացների դիզայնի մասին,
- սատարել համապատասխան թվային տեղեկատվության ստեղծմանը,
- ապահովել ոչ նյութական տեխնոլոգիաների ներմուծումը դասավանդման-ուսուցման գործընթացներում (տեսա-կոնֆերանսային սարքավորումների կիրառում, մուլտիմեդիային պրեզենտացիաների ներկայացում, նոր մեդիայի համար ուսումնական պլանի, հեռավար ուսանողների հետ հաղորդակցման, էլեկտրոնային միջավայրում վերջիններիս ուսուցողական նյութերի տրամադրման ռազմավարությունների մշակում, առաջատար համակարգչային հավելվածների կիրառում),
- ապահովել համագործակցություն կոլեգաների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների, հեռավար ուսուցում իրականացնող այլ գիտական հաստատությունների հետ,
- խթանել էլեկտրոնային ուսուցումը Հայաստանում բրոշուրների, բուկլետների տարածման և այլ եղանակներով,
- իրականացնել պիլոտային ծրագրեր, որոնք ուղղված են էլեկտրոնային ուսուցման կրեատիվ և համատեքստային կիրառմանը կոնկրետ համալսարանային ծրագրերի իրականացման համար։