Լաբորատորիա |
Լաբորատորիայի վարիչ |
Հետազոտությունների ոլորտը |
Կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիա |
Լևոն Մանվելյան |
Ուղեղի շարժիչ կառույցների ֆունկցիոնալ կազմավերլուծության և պլաստիկության մեխանիզմների ուսումնասիրություն: |
ԿՆՀ ֆունկցիաների փոխհատուցման ֆիզիոլոգիա |
Ջոն Սարգսյան |
ԿՆՀ պլաստիկությունը և մորֆոֆունկցիոնալ կազմավորումը և վերակազմավորումը կենսամոդուլյատորների պաշտպանիչ ազդեցության ներքո՝ սուր և խրոնիկ, սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ ծագման նեյրոդեգեներատիվ պրոցեսների դեպքում։ |
Իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտություն |
Զարուհի Կարաբեկյան |
Ստեղծել իմունային համատեղելիությամբ օժտված ցողունային բջիջներ և ցույց տալ, որ վերջիններս ունակ են բազմանալու ապաբջջայնացված հարթակների վրա: Մյուս նպատակն է ստեղծել տարբեր անհատներից ստացված մեզենքիմալ բջիջների հավաքածու, որից կարելի է ստանալ ամբողջական օրգանների հյուսվածքներ, և որոնք համատեղելի կլինեն մարդկային պոպուլյացիայի մեծ տոկոսի հետ: |
Հարթ մկանների ֆիզիոլոգիա |
Քնարիկ Ղազարյան |
Մեր հետազոտությունների նպատակն է պարզել հարթ մկանային հյուսվածքի, մասնավորապես` միզածորանի և արգանդի, ինքնաբուխ էլեկտրական ակտիվությունների բնույթը: Այս օրգաններում ցույց է տրված հիմնական ակտիվ պեյսմեկերներից բացի լանենտ ռիթմավարների առկայությունը: Ուսումնասիրվում են նաև տարբեր շրջանների ակտիվությունների կոորդինացման մեխանիզմները, որոնք ապահովում են ամբողջ օրգանի պերիստալտիկ գործունեությունը: |
Թունաբանական հետազոտություն |
Նաիրա Այվազյան |
Կենդանական և բուսական սպիտակուցների կառուցվածքա-ֆունկցիոնալ փոփոխությունների մեխանիզմների ուսումնասիրությունները նոր դեղորայքների մշակման համար: |
Զգայաշարժիչ ինտեգրացիա |
Վաղինակ Սարգսյան |
1. ԿՆՀ պլաստիկության խնդիրները: Տարբեր ոչ սպեցիֆիկ (վեստիբուլակին վնասվածք) և սպեցիֆիկ (Ալցհեյմերի և Փարքինսոնի հիվանդություններ) նեյրոդեգեներատիվ խանգարումների էլեկտրա ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, նեյրոհիստոքիմիական և մոլեկուլային մեխանիզմները: Տարբեր նեյրոպաշտպանիչ կենսամոդուլյատորների սինապսային մեխանիզմները: 2. Սպորտի ֆիզիոլոգիա: հետազոտություններ ուղղված վարժությունների ֆիզիոլոգիայի մեթոդներին և ֆիզիկական կրթուոյանը, ինչպես նաև համակարգված մոտեցումներին ու ինտեգրված ծրագրերին: |
Հիստոքիմիայի և մորֆոլոգիա |
Մարգարիտ Դանիեյան |
Նոր մեթոդների մշակում, որոնք լայն հնարավորություն կընձեռնեն ուղեղի և օրգանիզմի այլ հյուսվածքների բջջային կառույցների հիստոքիմիական և մորֆոֆունկցիոնալ վիճակների ուսումնասիրման համար նորմայի և պաթոլոգիայի պայմաններում:
Առնետի ուղեղի բջիջների և միկրոանոթային հունի մորֆոֆունկցիոնալ վիճակի հիստոքիմիական հետազոտություններ ստրեսի և ալկոհոլի ընդունման պայմաններում, ինչպես նաև նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ուսումնասիրություններ և թերապևտիկ միջոցների փնտրում փորձարարական մոդելների վրա։
|
Մարդու հոգեֆիզիոլոգիա |
Ալեքսանդր Խաչունց |
Մարդու գլխուղեղի ֆունկցիոնալ ակտիվության կարճատև տիրույթի տատանումների ուսումնասիրություն: |
Ինտեգրատիվ կենսաբանություն |
Ռաֆիկ Սարգսյան |
Գործունեության հիմնական ուղղվածությունը կապված է կենսաբանական համակարգերի ինտեգրատիվ վիճակի գնահատման այլընտրանքային մեթոդների ոլորման հետ: Ներկայումս մշակված է ՙԲիոսկոպ՚ համալիր սարքը, որը թույլ է տալիս ոչ շփումային ձևով հետազոտել արթուն օրգանիզմի ամբողջական վիճակի վրա տարբեր մոդալությամբ արտաքին գործոնների ազդեցության ուղղվածությունը: |
Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտում, սերտիֆիկացում և ստանդարտիզացում |
Արմեն Ոսկանյան |
ԿՆՀ և ՍԱՀ վրա կենդանական թույների ազդեցության մեխանիզմների հետազոտությունը, հեմոռագիկ թույների դեմ հակատոքսիկ ոչսպեցիֆիկ պրեպարատների և կոմբինացված, տոքսիկ հատկությունները թուլացրած, պատրաստուկների մշակումը բուժական նպատակներով կենդանական թույների սերտիֆիկացում և հրատապ տեստավորման նոր եղանակների մշակում: |
Նյարդաներզատչական փոխհարաբերություններ |
Վերգինե Չավուշյան-Պապյան |
Նյարդադեգեներատիվ հիվանդությունների ժամանակ էնդոկրին համակարգի գեր- և թերֆունքցիաների և զանազան ֆիզիկական և քիմյական (կենդանական և բուսական ծագման) գործոնների ազդեցության պայմաններում նյարդային համակարգի պլաստիկությունը: |
Հեռավար ուսուման կենտրոն |
|
Դասավանդում-ուսուցում մարտավարությունների և բովանդակության անալիզ, դիզայն, մշակում և կիրառում լայնամասշտաբ բիզնես և կրթական նպատակների աջակցության համար։ Դասավանդում-ուսուցում տարբեր ձևաչափեր՝ ներառյալ դասարանային և վեբ-հիմնված պրոֆեսիոնալ մշակում՝ օգտագործելով սինխրոն և/կամ ասիխնրոն համակարգեր և վեբ տեխնոլոգիաներ։ |