 ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Ա․ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիան անցկացնում է ՀՀ պետական, խոշոր և միջին ձեռնարկությունների և կազմակերպությունների անկախ կադրային աուդիտ և կադրային մարտավարության հոգեբանական անվտանգության ապահովում: Այն կատարվում է բազմաֆունկցիոնալ, մասնագիտական համակարգչային պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ՝ ստի գործիքային փաստաթղթման մեթոդով: |
 Լեյկան կոնֆոկալ մանրադիտակային համակարգ է նախնական համակարգերի ուսումնասիրման համար: Համակարգը մշակվել է ֆլյուորեսցենտային զոնդով կենդանի և ֆիքսված նմուշների կոնֆոկալ հետազոտման (լազերային սկանավորման պատկերներ), ինչպես նաև բնագիտական ոլորտում քանակական չափումների իրականացման համար։ Կարդալ ավելին... |
 Ոչ մաքուր ցեղատեսակի կենդանիներ՝ կրծողներ, նապաստակներ և այլն: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Հովհաննես Մադաթյանին։ Հեռ.՝ (010) 22 17 54, (093) 54 51 90 |
 Մարդու օրգանների և հյուսվածքների բիոպսիաների հյուսվածքաբանական պատրաստուկների ախտորոշիչ խորհրդատվություն: Փորձարարական կենդանիների օրգաններից և հյուսվածքներից գիտական հետազոտության նպատակներով հյուսվածքաբանական պրեպարատների պատրաստում ՝ միկրոսկոպիկ պատկերի հետագա մեկնաբանմամբ: Լաբորատորիայում ներդրված և ներկայումս գործում են հյուսվածքաբանական և հիստոքիմիական ներկման տարբեր մեթոդներ Կարդալ ավելին... |