ՀՀ ԳԱԱ Ակադ. Օրբելու անվան
Ֆիզիոլոգիայի ինստիտուտ

 

Լ. Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը հիմնադրվել է 1943թ. ՀՍՍՀ ԳԱ-ի կազմավորման հետ միաժամանակ: 1959թ.-ից ի վեր կրում է ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անունը: Ինստիտուտի ձևավորման համար հիմք է հանդիսանում Հայաստանի մի քանի ԲՈՒՀ-երում և Պետական համալսարանում աշխատող գիտնականների ֆիզիոլոգիական ձեռքբերումները: ՀՀ ԳԱԱ ակադ. Լ.Ա.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունը նյարդաֆիզիոլոգիան է` օրգանիզմի նյարդային համակարգի ինտեգրատիվ պլաստիկական հատկությունների, շարժողական և վեգետատիվ ֆունկցիաների կենտրոնական կարգավորման մեխանիզմների ուսումնասիրությունը: Ինստիտուտի գիտական ղեկավարներ և տնօրեններ են եղել Խ.Ս. Կոշտոյանցը, Գ.Պ. Մուշեղյանը, Է.Հ. Հասրաթյանը, Ա.Ի.Քարամյանը, Ա.Մ. Ալեքսանյանը, Ս.Ա. Բակունցը, Վ.Բ.Ֆանարջյանը, Լ.Ռ.Մանվելյանը, Ք.Վ. Ղազարյանը: Այժմ գործում են 12 գիտահետազոտական լաբորատորիաներ: Ինստիտուտը ղեկավարում է Ն.Մ.Այվազյանը:
Ինստիտուտին կից գործում են Հայաստանի ֆիզիոլոգիական ընկերությունը, ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության հայկական միավորումը (ԻԲՐՕ):

 
-->