Մագիստրատուրա "Նյարդաֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա" մասնագիտությամբ
Ընթանում է 2020-2021թթ. մագիստրատուրայի ընդունելություն «Նյարդաֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա» մասնագիտությամբ։ Մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Լ.Ա.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտում, որտեղ տեղի կունենան տեսական և գործնական դասընթացները:
Մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Լ.Ա.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտում, որտեղ տեղի կունենան հիմնական և պրակտիկ դասընթացները: Ուսանողները ձեռք կբերեն կայուն և հիմնային գիտելիքներ նյարդաֆիզիոլոգիայի, թունաբանության, հոգեֆիզիոլոգիայի, կլինիկական կենսաքիմիայի, էլեկտրոֆիզիոլոգիայի, ինչպես նաև կենսաքիմիական գործընթացներում կենդանական և մանրէաբանական թույների, նեյրոդեգեներատիվ պաթոլոգիաների, նյարդաներզատական խախտումների և այլ բնագավառներում: Մագիստրոսական ծրագիրն ընդգրկում է ինչպես տեսական դասախոսություններ, դասավանդվող առաջատար մասնագետների կողմից, այնպես էլ գործնական դասընթացներ, որոնք կանցկացվեն համապատասխան լաբորատորիաներում:
Մագիստրատուրա կարող են ընդունվել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիները, որոնց համար դասախոսությունները կանցկացվեն անգլերեն լեզվով:
Կրթությունն իրականացվում է վճարովի հիմունքներով (350 000 դրամ):
Ուսման տևողությունը առկա ուսուցմամբ 2 տարի է, հեռակա ուսուցմամբ՝ 2,5 տարի:
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի և ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների շրջանավարտները:
Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց` https://www.isec.am/online-admission-form հղմամբ՝ կից ներկայացնելով հետևյալ սքանավորված փաստաթղթերը՝
- բարձրագույն կրթության դիպլոմը, հավելված (միջուկ)
- անձնագիր կամ նույնականազման քարտ
- լուսանկար (3x4 չափի):
- զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական
ՀՀ ԳԱԱ ակ. Լ.Ա.Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի 2022-2023 ուս.տարվա ասպիրանտուրայի առկա ընդունելության՝ Գ.00.09 դասիչով «Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա» առարկայի մասնագիտական քննությունը տեղի կունենա 27.06.2022թ., Ժ. 12:00:
Քննության հարցաշարը կարող եք գտնել այստեղ՝ .
Մանրամասն ինֆորմացիայի համար այցելել ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ էջը.