ՀՀ ԳԱԱ Ակադ. Լ. Ա. Օրբելու անվան
Ֆիզիոլոգիայի Ինստիտուտ

 


"Կլինիկական և կիրառական տոքսինոլոգիայի արդիական հիմնախնդիրներ" երիտասարդական դպրոց


Ս. Թ. Հոկտեմբերի 17-20 ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում տեղի կունենա «Կլինիկական և կիրառական տոքսինոլոգիայի արդիական հիմնախնդիրներ» երիտասարդական դպրոցը:

Դպրոցում ընգրկված կլինեն ՀՀ հերպետոֆաունանում հանդիպվող իժերի դասին պատկանող և խիստ թունավոր Գյուրզայի (Macrovipera lebetina obtusa), Հայկական իժի (Montivipera raddei) թույները, որոնք ունեն ունիկալ և բարդ սպիտակուցային կառուցվածք: Ժամանակակից տոքսինոլոգիան սերտորեն շաղկապված է երկու ոլորտներիª սիճուկի և թույնի բաղադրիչներից որոշ կենսաբանական ակտիվ միացությունների արտադրության և կենսաբժշկական գիտություններում տեսական և փորձարարական հետազոտությունների հետ: Թույնի հետազոտումª բաղադրիչների անալիզ, կառուցվածքի եւ ազդեցության ուղիների հետազոտում, ներառյալ կենսաքիմիական, դեղագործական և իմունաբանական ասպեկտները և մոլեկուլյար կենսաբանությունը, նյարդային համակարգի ռեցեպտորների ուսումնասիրում, թույնի բաղադրիչների նույնացում, որոնց որոշ մասը կարող է թերապևտիկ նշանակություն ունենալ:

Դպրոցում կքննարկվեն նաև թեմաներ նյարդաֆիզիոլոգիայի տարբեր բնագավառներից (նյարդային համակարգի ֆունկցիա և դիսֆունկցիա, նյարդաներզատական փոխհարաբերություններ, մարդու հոգեֆիզիոլոգիա, նյարդաքիմիա, նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, ֆիզիոլոգիական համակարգերի և պրոցեսների ձևավորում, նյարդապաշտպան հատկություն, հիշողության ձևավորում և արտահայտում, նեյրոնային պլաստիկության նոր մեխանիզմներ, նյարդային համակարգի մաթեմատիկական մոդելավորում, նեյրոգենեզ և նեյրոհոգեկան հիվադություններ, էներգիայի նյութափոխանակություն, սինապտիկ ֆունկցիա և նեյրոնային դրդունակություն), որը հնարավորություն կտա մասնակցելու տարբեր մասնագիտացում ունեցող երիտասարդ կենսաբանների:


Հրավիրված դասախոսներ


  • Sarvazyan N.A. - JW University, USA
  • Enikolopov G.N - Cold Spring Harbor Laboratory, USA
  • Bagdasarian K. - Weizmann Institute of Science, Israel
  • Анохин К.В. - НИЦ «Курчатовский институт», МГУ им. Ломоносова
  • Балабан П.М. -Институт высшей нервной деятельности и нейрофизиологии РАН, Москва
  • Фирсов М.Л. -Институт эволюционной физиологии и биохимии им. Н.М. Сеченова РАН
  • Филаретова Л.П. -Институт физиологии им. И.Павлова
  • Скарлато С.О. - Институт цитологии РАН
  • Островский Михаил Аркадьевич - Институте биохимической физики имени Н. М. Эмануэля
  • Красавин Евгений Александрович – ОИЯИ
  • Базян Ара Саакович - Институт высшей нервной деятельности и нейрофизиологии РАН

Կազմ. Կոմիտե


  • Հարություն Հրաչիկի Սարգսյան
  • Գայանե Կիրակոսյան
  • Նարինե Ղազարյան
  • Արսեն Քիշմիրյան
  • Լուսինե Գուլիկյան
  • Գևորգ Ղուկասյան
  • Վահան Գրիգորյան
  • Հովհաննես Արեստակեսյան
  • Արև Ավագյան
  • Կարեն Սիմոնյան