Մենք պատիվ ունենք ներկայացնելու ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Հորիզոն Եվրոպա
դրամաշնորհային ծրագրի NAR-SAR-IPH-101087403 շրջանակներում Գերազանցության տարածաշրջանային
նորաստեղծ կենտրոնի ERA ամբիոնի ղեկավարին:
Նարինե Սարվազյանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի բժշկության և առողջապահական գիտությունների դպրոցի
ֆիզիոլոգիայի և դեղագիտության պրոֆեսոր է: Շուրջ երեք տասնամյակ նա աշխատում է սրտի ֆիզիոլոգիայի
ոլորտում։ Այս տարիների ընթացքում նրա լաբորատորիան շարունակաբար ֆինանսավորվել է Միացյալ Նահանգների
Առողջապահության ազգային ինստիտուտի, Ազգային գիտական հիմնադրամի և Սրտի ամերիկյան ասոցիացիայի
կողմից: Նա Միացյալ Նահանգների Ֆուլբրայթի շահառու է, Ամերիկյան սրտի ասոցիացիայի հիմնադիր հետազոտող
և Վաստակավոր ուսուցչի մրցանակի դափնեկիր՝ ինչպես Տեխասի տեխնիկական, այնպես էլ Ջորջ Վաշինգտոնի
համալսարաններից: Նա ուսուցանել է բազմաթիվ ուսանողների, հետդոկտորական գիտաշխատողների և բժիշկ-
մասնագետների, որոնցից մի քանիսը ներկայումս ղեկավարում են իրենց լաբորատորիաները: Նա ունի ԱՄՆ մի շարք
առանցքային արտոնագրեր սպեկտրային պատկերների և հյուսվածքների ճարտարագիտության ոլորտներում: Նրա
ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են այնպիսի հեղինակավոր ամսագրերում, ինչպիսիք են
Nature, Cancer Research, Biophysical Journal, American Journal of Physiology և շատ ուրիշներ:
Պրոֆ. Սարվազյանի հետազոտական հետաքրքրությունները ներառում են նախագծերի լայն շրջանակ: Սկզբում նա
օգտագործել է օքսիդազգայուն ներկեր՝ քաղցկեղի դեղամիջոցների հետևանքով առաջացած օքսիդատիվ սթրեսի in
vivo պատկերավորման համար, այնուհետև սկսել է օգտագործել կոնֆոկալ մանրադիտակի և օպտիկական
քարտեզագրման տեխնիկան՝ բացահայտելու սրտի առիթմիայի բջջային ծագումը: Այս ուսումնասիրությունները
օգնեցին մշակել նոր տեսություն՝ բացատրելու բարդ տարածական-ժամանակային օրինաչափությունները, որոնք
դիտվում են էկտոպիկ առիթմիայի փորձարարական մոդելների ժամանակ: Վերջին տասնամյակի ընթացքում նրա
խումբը տարբեր պատկերավորման սարքեր է օգտագործում էնդոգեն հյուսվածքների ավտոֆլյորեսցենցիան գրանցելու
և վերլուծելու համար: Արդյունաբերության ոլորտի իր գործընկերների հետ նա ղեկավարել է առաջին ներմաշկային
հիպերսպեկտրալ կաթետերի մշակումը կենդանի ներսրտային պատկերման համար: Պրոֆեսոր Սարվազյանի թիմի
կողմից իրականացվող հետազոտության մեկ այլ ուղղություն ներառում է հյուսվածքային նախագծված մինիպոմպերի
ստեղծումը, որոնք կարող են աջակցել կենսաբանական հեղուկների հոսքին: Նման բիոմիմետիկ պոմպերը կարող են
ունենալ բազմաթիվ կիրառություններ՝ սկսած օրգան-չիպի սարքերից մինչև in vivo իմպլանտացիա՝ օգնելու մարմնի
հեղուկների մատակարարմանը:
https://sarvazyanlab.smhs.gwu.edu/