Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Բեռլինի Բուսաբանական այգու և թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպվում է «Մոլեկուլային ֆիլոգենիայի ներածություն» թեմայով ուսումնական դասընթացը:
Մոլեկուլային ֆիլոգենետիկան ուսումնասիրում է օրգանիզմների էվոլյուցիոն հարաբերությունները, հիմնվելով ԴՆԹ-ի սեկվենավորման և համակարգչային տվյալների վրա հիմնված ֆիլոգենետիկ մեթոդների վրա: Մոլեկուլային ֆիլոգենետիկան ժամանակակից կենսաբազմազանության ուսումնասիրությունների հիմնական բաղադրիչն է և հնարավորություն է տալիս ստանալ էվոլյուցիոն հարցերի պատասխանը: Մոլեկուլային ֆիլոգենետիկայի ուսումնասիրությունները իրենց մեջ ներառում են օրգանիզմների միջև հարաբերությունները (տեսակ, ցեղ, ընտանիք) մորֆոլոգիական հատկանիշների էվոլյուցիոն վերակառուցումը, բացահայտում է մշակաբույսերի վայրի ցեղակիցներին, կենսաաշխարհագրական նմուշների վերլուծություններ, տեսակ/սահմանաչափերի և պոպուլյացիոն բազմազանության գենետիկական վերլուծությունները:
Դասընթացի նպատակը և հիմնական թեմաները՝
Դասընթացի հիմնական նպատակն է ներկայացնել մոլեկուլային ֆիլոգենետիկայի հիմունքները, ինչպես նաև մոտեցումները և մեթոդները:
Թեմաներ՝
- Էվոլյուցիա, կարգաբանություն և ֆիլոգենետիկա
- Տվյալների աղբյուրը մոլեկուլային ֆիլոգենետիկայում
- Ի՞նչ է մոլեկուլային հատկանիշը
- Հիմնական հարցերը և հիմնական մոտեցումները
- Ֆիլոգենետիկ հետազոտություններում
- Ի՞նչ պետք է հաշվի առնել, երբ պլանավորում ենք ֆիլոգենետիկ ուսումնասիրություններ
- Կապ հաստատել մոլեկուլային տվյալների, մորֆոլոգիայի և տարածվածության տվյալների միջև:
Վայրը՝ ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կոնֆերանս դահլիճ, Հասցե՝ Օրբելի եղբ. փող.,22, 0028 Երևան, ՀՀ:
Աշխատանքային լեզուն՝ Անգլերեն
Տևողություն՝ 07-18 Նոյեմբեր 2016 (10 օր, ժ. 14:00-17:00)
Առաջին շաբաթ (07-11 Նոյեմբեր)
Դասընթացի ձևաչափը՝ Դասընթացը կազմված է հիմնականում դասախոսություններից, քննարկումներից և որոշ համակարգչային գործնական վարժություններից:
Երկրորդ շաբաթ (14-18 Նոյեմբեր) Լաբորատոր մաս
Մասնակցություն՝
Դաընթացը նախատեսված է բոլոր կենսաբանների համար, ովքեր հետաքրքրված են էվոլյուցիոն կենսաբանությամբ, կենսաբազմազանության հետազոտություններով և ֆիլոգենետիկայով/կարգաբանությամբ:
- - Մագիստրոս կենսաբանների ուսանողներ
- - Ասպիրանտների (հարակից ոլորտիների)
- - Երիտասարդ հետազոտողներ (հարակից ոլորտների)
Գրանցում՝
Գրանցման համար խնդրում ենք լրացնել հայտը՝ http://bit.ly/2cVerBq
Գրանցման վերջնաժամկետն է՝ 15 հոկտեմբեր 2016: Բոլոր ընտրված մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնայի փոստի միջոցով՝ հոկտեմբերի 20-ին, 2016թ.:
09/23/16
|