Հյուսվածքաքիմիայի և էլեկտրոնային մանրազննման լաբորատորիայի կողմից տրամադրվող ծառայություններ
!Ծառայություններից օգտվել ցանկացողների ուշադրությունը հրավիրվում է
Ծառայությունների երկրորդ կետից սկսած՝ նախընտրելի է ծառայություններ մատուցող հետազոտողներին ընդգրկել պատվիրատուի գիտական դրամաշնորհի կատարողների ցուցակում, ինչպես նաև համատեղ գիտական հոդվածների պատրաստում, առաջատար գիտական ամսագրերում տպագրելու համար:
Սույն պահանջը չի վերաբերում առաջին ծառայությանը:
- Մարդու օրգանների և հյուսվածքների բիոպսիաների հյուսվածքաբանական պատրաստուկների ախտորոշիչ խորհրդատվություն (առաջին, երկրորդ, երրորդ կարծիքի տեսքով):
Ախտորոշիչ հետազոտությունների որակը կարող է երաշխավորվել նաև Լաբորատորիայի ղեկավար՝Տիգրան Ղևոնդյանի կողմից, ով ունի ա) բժիշկ- ախտաբանի և գիտահետազոտողի աշխատանքի երկարամյա փորձ Գերմանիայում՝ Բեռլինի Հումբոլդտի համալսարանի Բժշկական ֆակուլտետի, Charite, Ռուդոլֆ Վիրխովի անվան Պաթոլոգիայի ինստիտուտում (Բժշկության Մեքքա); բ) պաթոլոգիական անատոմիայի բնագավառում բժշկության դոկտորի գիտական աստիճան; գ) հայերենի, ռուսերենի, անգլերենի, գերմաներենի ազատ տիրապետում, դ) նորագույն և լավագույն ախտորոշիչ պաթոլոգոանատոմիական գրականության կիրառում:
Այս ծառայության համար դրամաշնորհներ կամ համատեղ հրատարակություններ չեն պահանջվում:
- Փորձարարական կենդանիների օրգաններից և հյուսվածքներից գիտական հետազոտության նպատակներով հյուսվածքաբանական պրեպարատների պատրաստում ՝ միկրոսկոպիկ պատկերի հետագա մեկնաբանմամբ: Լաբորատորիայում ներդրված և ներկայումս գործում են հյուսվածքաբանական և հիստոքիմիական ներկման հետևյալ մեթոդները՝
- Հեմատոքսիլին - էոզին
- Ըստ Վան Գիզոնի ՝ կոլագենային մանրաթելերի համար
- Վան Գիզոնը Ֆուքսելինի հետ էլաստիկ թելերի համար
- PAS- ռեակցիա ըստ ՄակՄանուսի գլիկոգենի համար
- Ըստ Նիսլի նյարդային հյուսվածքի համար
- Պեռլսի մեթոդով երկաթը հայտնաբերելու համար
- Կոնգո Ռոտով ամիլոիդի հայտնաբերման համար
- մեթիլեն կապույտով կիսաբարակ էպոքսիդային կտրվածքները:
Պատվիրատուի ցանկությամբ այլ մեթոդներ ևս կարող են ներդրվել և կիրառվել լաբորատորիայում:
- Հայաստանում և արտերկրում գտնվող համալսարանների, քոլեջների բժշկական և կենսաբանական ֆակուլտետների համար ուսումնական հյուսվածքաբանական պատրաստուկների պատրաստում հյուսվածքաբանության, պաթոլոգիական անատոմիայի դասընթացների համար
- Բևեռացված լուսային ռեժիմով մանրադիտակային ուսումնասիրություններ
- Սինթետիկ էպոքսիդային խեժերով կենսաբանական հյուսվածքների փոքր կտորների ներծծում, հետագայում տրանսմիսիոն էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ուլտրաստրուկտուրային ուսումնասիրության համար:
- Էպոքսիդային բլոկներից կիսաբարակ հատույթների և բարակ կիսաբարակ հատույթների պատրաստում (վերջինս իրականացվում է ըստ հեղինակի արտոնագրած մեթոդի)
- Կենսաբանական նմուշների, հյուսվածքաբանական, կիսաբարակ պրեպարատների մակրոլուսանկարչություն, լայնաֆորմատ միկրոլուսանկարչություն, միկրոլուսանկարչություն, բևեռացված լուսային ռեժիմով լուսանկարչություն:
- Մորֆոմոտրիկ և ստերեոլոգիական ուսումնասիրությունների իրականացում IMAGE J2x համակարգչային ծրագրի միջոցով, ինչպես նաև հեղինակային օկուլյարային հատուկ ցանցերի օգնությամբ
Նախատեսվում է ապագայում ընդլայնել ներկայացված ցանկը նոր յուրօրինակ մեթոդներով:
Լաբորատորիայի վարիչ, Բժշկական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ գյուտարար, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի պաթոլոգիական անատոմիայի ամբիոնների պրոֆեսոր`
Տիգրան Ղևոնդյան
Թարմացվել է Հուլիսի 26, 2021
Կապ մեզ հետ
Հեռ. (+374) 93532692, (+374) 93657725
Էլ-փոստ: tigranghevondyan@yahoo.com