ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՊՈԼԻԳՐԱՖԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ
ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիան անցկացնում է ՀՀ պետական, խոշոր և միջին ձեռնարկությունների և կազմակերպությունների անկախ կադրային աուդիտ և կադրային մարտավարության հոգեբանական անվտանգության ապահովում: Այն կատարվում է բազմաֆունկցիոնալ մասնագիտական համակարգչային պոլիգրաֆի (ստի դետեկտորի) կիրառմամբ՝ ստի գործիքային փաստաթղթման մեթոդով:
Իրականացվում է նաև կիրառական հոգեֆիզիոլոգիայի և պոլիգրաֆոլոգիայի գիտափորձնական կիրառություն՝ մարդկային գործոնի խնդիրների լուծման, մարդային ռեսուրսների (HR) ուսումնասիրության, և նյարդային համակարգի ֆունկցիոնալ խախտումների հետազոտության գործում:
Մարդկային գործոնի խնդիրների լուծումը և հոգեֆիզիոլոգիական հետազոտությունը (ՀՖՀ) պոլիգրաֆի միջոցով որպես մարդկային հարաբերություններում վստահության հիմնադրման մեխանիզմ:
Ստուգում պոլիգրաֆով` ՀՖՀ, ուղղված թաքցվող ինֆորմացիայի բացահայտմանը, մասնագիտական պիտանելիության բացահայտում:
Հոգեբանական համակարգային թեստավորում` անձի կենսաբանական առանձնահատկությունների հիման վրա հոգեբանական նկարի կազմում, կադրային մարտավարության ռիսկային գոտիների որոշում, կարիերայի ձևավորման կանխատեսումներ և հանձնարարականներ:
Հաղորդվող տեղեկատվության հավաստիության գնահատում`«Աշխատատու-աշխատող» մասնագիտական հարաբերություններում վստահության մակարդակի ձևավորում:
Հոգեբանական խորհրդատվություն`
- նյարդային համակարգի ֆունկցիոնալ խախտումների (սթրեսներ, սուր և քրոնիկ դեպրեսիաներ, տարբեր ծագումնաբանության նեվրոզներ) և կորստաբեր սովորությունների և կախվածությունների (ալկոհոլային, թմրանյութային, ծխախոտային, խաղամոլային) հոգեվերլուծություն:
- հետսթրեսային հոգեբանական ուղեկցություն, անձնակազմի դիտարկում և թրենինգ հոգեբանական հարցման համալիր ինտեգրալ համակարգով:
Անվտանգության և որակի խնդիրների լուծում`
- կենսաբանական առանձնահատկությունների բացահայտման գործում
- հոգեկան հիվանդությունների և շեղումների բացահայտման գործում
- անձի ուժող և թույլ կողմերի բացահայտման գործում
- թաքցված ծառայողական բացթողումների բացահայտման գործում
- ծառայողական հետաքննության դեպքում
- նյութական արժեքների գողոնի բացահայտման գործում
- ծառայողական փաստաթղթերի կեղծարարության բացահայտման գործում
- կենսագրական տվյալների խեղաթյուրման դեպքում
- կոմերցիոն գաղտնիքի հրապարակման դեպքում
Կոլեկտիվում կոնֆլիկտաբանության խնդիրների լուծում`
- կոնֆլիկտային իրավիճակների բացահայտում, կանխարգելում և հանգուցալուծում, ինչպես նաև կոլեկտիվում առողջ միկրոկլիմայի օժանդակում
- պաշտոնական ֆունկցիոնալ պարտականությունների կատարման ընդացքում ախատակազմին հատուկ ուժեղ և թույլ անձնական որակների որոշում
Աշխատողի կամավոր համաձայնությամբ ստացված անձնական տվյալների ձեռքբերում և մշակում հետևյալ նպատակներով`
- աշխատողի աշխատանքի տեղավորման, կրթության և առաջխաղացման
- կատարվող աշխատանքի քանակի և որակի վերահսկման
- ձեռնարկության կամ կազմակերպության գույքի պահպանման ապահովման
Պոլիգրաֆի զսպման էֆեկտը`
Այն աշխատողը, որը տեղեկացված է պոլիգրաֆով ստուգման հնարավորության մասին, որպես կանոն, խուսափում է աշխատավայրի անվտանգության ռեժիմի խախտումից: Այսինքն առկա է հոգեբանական արգելք, որը կանգնեցնում է նրան հիմնարկին ֆինանսական և նյութական վնաս հասցնելու ճանապարհին՝ ի վերջո զերծ պահելով հանցագործությունից:
Անձնակազմի մասնագիտական ընտրություն և ատեստավորում`
Ծառայողական անմաքրաբարոյության և աշխատողների մասնագիտական և հոգեբանական ոչ պիտանիության հետ առնչվող պոտենցիալ կորուստենրի և ռիսկի աստիճանի իջեցումը ավելացնում է շահութաբերությունը և մեծացնում է մրցունակությունը:
Պոլիգրաֆի կիրառմամբ հոգեֆիզիոլոգիական փորձագիտական ստուգման ծառայության արժեքը (մեկ մարդու հաշվով)
Հափշտակության և յուրացման/իրավախախտման ստուգում |
50 000 դրամից |
Ստուգում աշխատանքի ընդունելուց (screening) |
50 000 դրամից |
Անձնակազմի պրոֆիլակտիկ ստուգում |
50 000 դրամից |
Ծառայողական հետաքննության անցկացում |
60 000 դրամից |
Դատական հոգեֆիզիոլոգիական փորձաքննություն |
200 000 դրամից |
Ամուսնական դավաճանություն |
50 000 դրամից |
Դրական սպորտային մոտիվացիա |
50 000 դրամից |
Դրական ծառայողական մոտիվացիա |
50 000 դրամից |
Գաղտնի տեղեկատվության արտահոսում |
50 000 դրամից |
Նյութական արժեքների հափշտակություն |
50 000 դրամից |
Անվտանգության ռեժիմի խախտումներ |
50 000 դրամից |
Ծառայությունները նախատեսված են այն կազմակերպությունների և ձեռնարկությունների համար, որոնք հոգ են տանում իրենց աշխատակազմի և ներքին միջավայրի հոգեբանական, տեղեկատվական և տնտեսական անվտանգության մասին, և որոնք ցանկանում են ունենալ վստահելի, ազնիվ և որակյալ մասնագետներ: Ծառայությունները մատուցվում են 100%-ոց նախավճարի դեպքում, բանկային հաստատման հաջորդ օրը:
Բանկային ռեկվիզիտներն են՝ ՀՀ ՖՆ Գործառնականվարչություն Հ/Հ 900018005620, ՀՎՀՀ 00008543:
Մանրամասն տեղեկության համար՝ Հեռ. (+37410)221579, (+37491)806243;
E-mail: info@physiol.sci.am, karpan0721@gmail.com